«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու հարցը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում «անվտանգ գոտի» ստեղծելու հարցը
31.07.2019 | 22:49

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու թեման, ինչը արտացոլվել է խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ՝ հայտնում է թուրքական «Միլլիեթը»:

«Սիրիայի հետ թուրքական սահմանների անվտանգությունից ելնելով՝ Թուրքիան շարունակելու է տարածաշրջանը մաքրել զինյալներից և ջանք չի խնայելու Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, «անվտանգ գոտի» ստեղծելու մասին 2013-ին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ ծրագրի՝ Սիրիայում բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: «Անվտանգ գոտի»-ն պետք է ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն:

Դիտվել է՝ 2820

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao