«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

2019թ.-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

2019թ.-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով
31.07.2019 | 22:50

2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝
1. Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողներրի աշխատավարձը։
2. Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա 38000 ուսուցիչների աշխատավարձը։
3. 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները։
4. Հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար։
5. Հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար։
6. 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար։



Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao