Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արժե՞ր այսքան ժամանակ ներկայացում բեմադրել

Արժե՞ր այսքան ժամանակ ներկայացում բեմադրել
04.09.2019 | 21:00

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը մի կողմից ոգևորել է քոչարյանականներին, մյուս կողմից հակադիր բևեռը տեսակետ է հայտնում, որ ՍԴ-ն երկու հոդվածներից մեկն է միայն հակասահմանադրական որակել, իսկ մյուսն՝ «ավելի ծանր» հանցանք է ենթադրում։

Այսուհանդերձ, փաստ է, որ ՍԴ-ն վերջ դրեց այն երկար ձգվող ներկայացմանը, որը բռնել-բաց թողնել օպերացիա անուն էր ստացել, ինչից հասարակությունն արդեն հոգնել էր։ Պարզվեց, որ Քոչարյանի խափանման միջոցը, մեղմ ասած, սխալ էր ընտրված։ Միթե այս մասին Հայաստանի պատկան մարմիները՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, չգիտեին ու նման ելքն անկանխատեսելի էր, իհարկե, ոչ։ Ուրեմն ինչու՞այսքան ժամանակ կորցրին մի բանի վրա, որի ելքը սպասելի էր։ Հանրային ուշադրությու՞նն էին շեղում էական խնդիրներից, չիրականացրած խոստումներից։ Հիմա՞ ինչ պետք է անել, որ նոր թեմայով զբաղեցնեն հանրությանը, ինչպես երևում է Գագիկ Խաչատրյանի դեմ քրեական գործն էլ մեծ ռեզոնաս չառաջացրեց։


Գուցե ժամանակն է, որ իրավապահներին թողնենք իրենց իրական գործով, ոչ թե քաղաքականությամբ զբաղվեն, առավել մեծ փաստական բազայով գործեր կազմեն, իսկ իշխանությունը ոչ թե նոր ինտրիգներ հյուսի, այլ ոլորտային ճիշտ քաղաքականություն իրականացնի։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5616

Մեկնաբանություններ