Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոչ իշխանությունն է մի բան, ոչ ընդդիմությունը

Ոչ իշխանությունն է մի բան, ոչ ընդդիմությունը
06.09.2019 | 00:09
Ա­շու­նը ե­կավ։ Քա­ղա­քա­կան թե­ժու­թյան մա­սին խոս­քուզ­րույցն էլ՝ ա­վան­դա­բար։ Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան գրե­թե բո­լոր տա­րի­նե­րին քա­ղա­քա­կան թեժ ա­շուն կան­խա­տե­սել են ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից շա­տե­րը, իսկ օր­վա իշ­խա­նու­թյու­նը աշ­խա­տել է ջուր լց­նել այդ թե­ժու­թյան վրա ու կար­ծես հա­ջո­ղել է։ Մեկ բա­ցա­ռու­թյամբ, բայց դա ար­դեն ոչ թե թեժ ա­շուն, այլ եր­կի­րը կաթ­վա­ծա­հար ա­րած գա­րուն էր։ Մե­կու­կես տա­րի կար­ծես բո­լորս մնա­ցել ենք այդ ցնց­ման տակ։ Իշ­խա­նու­թյունն ա­նընդ­հատ հի­շում է, թե ինչ­քան լավ «հե­ղա­փո­խու­թյուն» ա­րեց, իսկ տե­սա­րան­նե­րով կե­րակր­վող ժո­ղո­վուրդն էլ սպա­սում է հա­ցին, կա­խար­դա­կան փայ­տի­կին ու ճամպ­րուկ­նե­րով ներդ­րում­նե­րին։ Ճամպ­րուկ­նե­րով փո­ղերն էլ սի­րում են նույն ճա­նա­պար­հով գնալ, ին­չի մա­սին հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ու աս­վա­ծի մա­սին ոչ մի ա­պա­ցույց չներ­կա­յաց­րեց։
Հի­մա, երբ Հա­յաս­տա­նը դար­ձել է ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն, մենք ենք ժո­ղովր­դա­վա­րու­թյուն ար­տա­հա­նում Եվ­րո­պա, կանգ­նած ենք ըն­դա­մե­նը մի անն­շան խնդ­րի առջև։ Մայ­րա­քա­ղա­քը շն­չա­հեղձ է լի­նում աղ­բի կույ­տե­րից, քա­ղա­քա­պետն էլ հա­վա­նա­բար նոր հու­մո­րա­յին ակ­նարկ (իր բա­ռու­բա­նով ա­սած՝ սկետչ) է պատ­րաս­տում «Սա­նի­թե­քի» հետ։ Բայց աղ­բը ո­չինչ, մենք մե՜ծ խն­դիր­ներ ենք լու­ծում։ Վի­ճա­կագ­րու­թյունն աշ­խա­տում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ֆեյս­բու­քյան ակ­տի­վու­թյա­նը զու­գըն­թաց, եր­բեմն էլ հետևից չի հաս­նում, բայց այդ պա­հին օգ­նու­թյան են շտա­պում պատ­մու­թյան փա­շի­նյա­նա­կան ակ­նարկ­նե­րը, ո­րոն­ցից հե­տո պատ­մա­բան­նե­րը խոր դեպ­րե­սիա­յի մեջ են հայ­տն­վում։
Վե­րա­դառ­նանք ընդ­դի­մա­դիր­նե­րի խոս­տա­ցած թեժ աշ­նա­նը։ Դի­տար­կե­լով առ­կա խն­դիր­նե­րի ողջ պատ­կե­րը, միան­շա­նակ կա­րե­լի է ա­սել, որ վս­տա­հու­թյուն վա­յե­լող և կազ­մա­կերպ­ված ընդ­դի­մու­թյու­նը կկա­րո­ղա­նա մեկ օ­րում տա­պա­լել այս իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ե­թե այս պա­հին հայ­տն­վի լուրջ ընդ­դի­մու­թյուն, ո­րը նախ­կի­նում ոչ մի ա­րա­տա­վոր երևույ­թի մեջ թա­թախ­ված չի ե­ղել, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը Փա­շի­նյա­նին՝ իր ան­տա­ղանդ ու ան­փորձ կադ­րե­րով, կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լու։
Ակն­հայտ է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը չկա­պի­տա­լաց­վեց, խն­դիր­նե­րի փն­ջերն օր օ­րի մե­ծա­նում են, իշ­խա­նու­թյունն ըն­դու­նակ չէ ո­րո­շում կա­յաց­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նե­լու, շար­քա­յին հար­ցերն ան­գամ լու­ծում­ներ չեն ստա­նում, մարդ­կանց զգա­լի հատ­վա­ծը հիաս­թափ­ված է, շա­րու­նա­կում է ան­կում գրան­ցել Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը։ Իսկ ե­թե այս ա­մե­նին էլ գու­մա­րենք պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, սե­փա­կան ըն­տա­նի­քի գո­վազդն ա­պա­հո­վող ա­մե­նօ­րյա ու­ղիղ ե­թեր­նե­րը, հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի միջև խո­րա­ցող լար­վա­ծու­թյու­նը, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից մշ­տա­պես փախ­չե­լը, ա­նո­րակ կադ­րե­րով խոր­հր­դա­րա­նը, պե­տու­թյան գի­տակ­ցու­թյուն չու­նե­ցող ղե­կա­վա­րի կեր­պա­րը, պատ­կերն ամ­բող­ջա­կան է դառ­նում։ Մի՞­թե այս­պի­սի իշ­խա­նու­թյուն տա­պա­լե­լը լուրջ ընդ­դի­մու­թյան հա­մար խն­դիր է։ Հա­զիվ թե։
Սա­կայն Հա­յաս­տա­նի ող­բեր­գու­թյունն այն է, որ իշ­խա­նու­թյա­նը «սա­զա­կան» ընդ­դի­մու­թյուն ու­նենք։ Ան­հա­տա­կան ա­ռու­մով գու­ցե կան լուրջ գոր­ծիչ­ներ, բայց միաս­նա­կան ընդ­դի­մու­թյուն, ցա­վոք, չկա։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ