Yerevan Perspectives International Music Festival
 

«Քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րը շատ հե­ռու են քա­ղա­քա­կան դեմք լի­նե­լուց»

«Քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րը  շատ հե­ռու են քա­ղա­քա­կան դեմք լի­նե­լուց»
06.09.2019 | 00:12

Խոր­հր­դա­րա­նա­կան ու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան տար­բեր ու­ժեր աշ­նա­նը կշա­րու­նա­կեն փոր­ձել քա­ղա­քա­կան օ­րա­կարգ թե­լադ­րել, սա­կայն կս­տաց­վի, որ նրանք իշ­խա­նու­թյան տա­րե­րայ­նո­րեն ձևա­վոր­վող քա­ղա­քա­կան օ­րա­կարգն են կրկ­նում ըն­դա­մե­նը: Այս մա­սին «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Ար­դա­րու­թյուն» կու­սակ­ցու­թյան քա­ղա­քա­կան խոր­հր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­ՏՈՄ ՄԽԻ­ԹԱ­ՐՅԱ­ՆԸ, նշե­լով, որ մեծ հաշ­վով միայն Նի­կոլ Փա­շին­նյանն է քա­ղա­քա­կան օ­րա­կարգ թե­լադ­րում, և դա կշա­րու­նակ­վի նաև աշ­նա­նը: Մյուս ու­ժե­րը, ըստ Մխի­թա­րյա­նի, քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում հար­ցեր ա­ռա­ջար­կե­լու «ի­րա­վունք» ստա­նա­լու հա­մար էա­պես պետք է ընդ­լայ­նեն սե­փա­կան ազ­դե­ցու­թյան ո­լորտ­նե­րը, ձեռք բե­րեն հա­մա­կիր­նե­րի ո­րո­շա­կի բա­նակ՝ ձևա­վոր­ված գա­ղա­փա­րա­խո­սա­կան հիմ­քե­րի վրա: Մինչ­դեռ քա­ղա­քա­կան ու­ժե­րից ոչ մեկն այդ ռե­սուրսն այժմ չու­նի, ա­ռա­ջի­կա­յում էլ շատ դժ­վար է լի­նե­լու այն ձեռք բե­րել, հետևա­բար, մնում է սպա­սել մյուս տար­վա «թեժ աշ­նա­նը»:

-Քա­ղա­քա­կան դաշ­տի հիմ­նա­կան բա­նա­վե­ճը ծա­վալ­վում է իշ­խա­նու­թյուն-ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյուն տան­դե­մում։ Ին­չո՞ւ է պա­սիվ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը:
-Ըստ իս՝ մեր հա­սա­րա­կու­թյու­նում քա­ղա­քա­կան բա­նա­վեճ ընդ­հան­րա­պես չկա, ու դա վատ է, ո­րով­հետև ա­ռանց քա­ղա­քա­կան-գա­ղա­փա­րա­խո­սա­կան հո­սանք­նե­րի հս­տակ ձևա­վոր­ման ու դրանց շուրջ ծա­վալ­ված բա­նա­վե­ճի, պայ­քա­րի դժ­վար է պատ­կե­րաց­նել երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցը: Մի կող­մից դրա «մե­ղա­վո­րը» իշ­խող քա­ղա­քա­կան ուժն է, որ հայ­տա­րա­րել է Հա­յաս­տա­նում ա­ռանց «իզ­մե­րի» քա­ղա­քա­կան դաշ­տի մա­սին, մյուս կող­մից էլ քա­ղա­քա­կան ու­ժե­րից որևէ մե­կը, տար­բեր պատ­ճառ­նե­րով, այդ կարևոր ու ծան­րակ­շիռ դե­րա­կա­տա­րումն ա­ռայժմ չի կա­րո­ղա­ցել ստանձ­նել: Ու­զում եմ հաս­կա­նալ՝ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րից ո՞ր մեկն է կա­րո­ղա­նում բա­նա­վի­ճել իշ­խա­նու­թյան հետ. այդ­պի­սի ազ­դե­ցիկ կու­սակ­ցու­թյուն ա­ռայժմ ձևա­վոր­ված չէ: Քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու բա­նա­վե­ճե­րը ծա­վալ­վում են վար­չա­պետ Փա­շի­նյա­նի այս կամ այն քայ­լից հե­տո միայն, իսկ խոր­հր­դա­րա­նա­կան կամ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը ուղ­ղա­կի դրանց ար­ձա­գան­քողն ու դրանց մա­սին կար­ծիք հայտ­նող­ներն են: Ա­յո, հա­մա­ձայն եմ, որ խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը, այդ թվում և «Իմ քայ­լը», այն­քան թույլ են, որ քա­ղա­քա­կան հիմ­նա­կան բա­նա­վե­ճը չեն կա­րո­ղա­նում խոր­հր­դա­րա­նի պա­տե­րի ներ­սում պա­հել:
-Տե­սա­կետ կա, որ ընդ­դի­մու­թյան չգո­յու­թյու­նը շատ ա­վե­լի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր է, քան, օ­րի­նակ, թույլ բա­նա­կը: Ի՞նչ ընդ­դի­մու­թյուն ու­նենք այ­սօր` թե՛ խոր­հր­դա­րա­նա­կան, թե՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան:
-Կար­ծում եմ, որ ու­ժեղ ընդ­դի­մու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է ու­ժեղ իշ­խա­նու­թյամբ, և հա­կա­ռա­կը: Նախ՝ մենք չու­նենք ու­ժեղ, գա­ղա­փա­րա­պես միա­ձույլ իշ­խող քա­ղա­քա­կան ուժ: Ո­րա­կա­կան ա­ռու­մով քա­ղա­քա­կան ու­ժե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­մյան­ցից շատ չեն տար­բեր­վում: Այ­սօր կու­սակ­ցու­թյուն­նե­րը թույլ են, ո­րով­հետև գրե­թե չկա ներ­կու­սակ­ցա­կան դե­մոկ­րա­տիա, ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թաց­նե­րը շատ ան­հաս­կա­նա­լի են, չհիմ­նա­վոր­ված, շատ դեպ­քե­րում՝ միանձ­նյա: Քա­ղա­քա­կան ու­ժը կա­րող է ու­ժեղ լի­նել և զար­գա­նալ, ե­թե բաց և թա­փան­ցիկ է գոր­ծում, բո­լոր քայ­լե­րը պայ­մա­նա­վոր­ված են սե­փա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ և ար­ժեք­նե­րով։ Այս ի­մաս­տով ու­ժեղ կու­սակ­ցու­թյու­նը կա­րող է դառ­նալ ու­ժեղ ընդ­դի­մու­թյուն, իսկ ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում նաև ու­ժեղ իշ­խա­նու­թյուն:
-Ի՞նչ եք կար­ծում, այ­նուա­մե­նայ­նիվ, կբա­րե­փոխ­վի՞ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը, դա­տա­վոր­ներն ու վե­թինգ ի­րա­կա­նաց­նող դեռևս ան­հայտ մար­մի­նը պատ­րա՞ստ են զտ­ման գոր­ծըն­թա­ցին: Խո­սակ­ցու­թյուն­ներն այս թե­մա­յի շուրջ, կար­ծես, այլևս ակ­տուալ չեն:
-Սա ևս մեկ ան­գամ վկա­յում է Հա­յաս­տա­նում տա­րե­րա­յին կեր­պով ձևա­վոր­վող քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի մա­սին, չկա հետևո­ղա­կա­նու­թյուն, տրա­մա­բա­նա­կան հաս­տա­տուն ուղ­ղու­թյուն և այլն: Նախ՝ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով, ԱԺ ամ­բիո­նից, հայ­տա­րար­վեց վե­թին­գի մա­սին, «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» հան­դես ե­կավ գոր­ծըն­թա­ցին օգ­տա­կար ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, մի շարք մաս­նա­գետ­ներ ար­տա­հայ­տե­ցին սե­փա­կան կար­ծի­քը, բեր­վե­ցին մի­ջազ­գա­յին փոր­ձի կի­րառ­ման մի քա­նի ար­դյունք­ներ, ու հի­մա ի՞նչ: Ան­ցանք բո­լո­րո­վին այլ հար­ցե­րի ու խն­դիր­նե­րի: Կար­ծում եմ, որ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գը, ան­շուշտ, բա­րե­փո­խում­նե­րի կա­րիք ու­նի, սա­կայն դա պետք է տևա­կան, ա­նընդ­հատ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շարք լի­նի՝ տրա­մա­բան­ված ու հիմն­ված նա­խա­պես հան­րա­յին շա­հագր­գիռ քն­նար­կում­նե­րի, մշակ­ված հա­յե­ցա­կար­գա­յին սկզ­բունք­նե­րի վրա:
-Նա­խա­պես հայ­տա­րար­ված ի՞նչ «սկզ­բունք­նե­րից» են իշ­խա­նու­թյուն­նե­րը հետ կանգ­նել։
-Սկզ­բունք­նե՞ր։ Այդ­պի­սիք չեն էլ հայ­տա­րար­վել, չկան: Ե­ղել են ո­րո­շա­կի «ա­նո­րոշ» նա­խընտ­րա­կան խոս­տում­ներ, ծրագ­րեր թե՛ Երևա­նի, թե՛ ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ, ո­րոնք, սա­կայն, անհ­նար է գնա­հա­տել, չա­փել, ո­րով­հետև չկան չափ­ման միա­վոր­ներ, սանդ­ղակ: Իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­մե­նա­պահ­պան­վող սկզ­բունքն անս­կզ­բուն­քայ­նու­թյունն է, ու դրա հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րին կտր­վի քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան, և դա կտա քա­ղա­քա­ցին՝ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ:
-Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գին հիմ­նա­կա­նում ակ­տի­վու­թյուն են հա­ղոր­դում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի շուրջ ըն­թա­ցող դեպ­քե­րը, թվում է, օ­րա­կար­գա­յին այլ հարց չու­նենք։ Ին­չու՞ է այդ­պես, ին­չու՞ քա­ղա­քա­կան ու­ժե­րը գա­ղա­փա­րա­պես չեն հա­գեց­նում օ­րա­կար­գը։
-Քա­ղա­քա­կան քն­նար­կում, բա­նա­վեճ, մե­խա­նիզմ­ներ չկան: Ընդ ո­րում, չկա ոչ միայն տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի միջև, այլ նաև դրանց ներ­սում: Քա­ղա­քա­կան ա­ռա­ջին մար­մի­նը՝ խոր­հր­դա­րա­նը, նույն­պես քն­նար­կում­նե­րի հար­թակ չէ, ինչն իս­կա­պես մտա­հո­գիչ է: Այս ա­ռու­մով, օ­րի­նակ, կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում «Քա­ղա­քա­կան լի­գան», ո­րի քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի ա­կում­բը ո­րո­շա­կի պար­բե­րա­կա­նու­թյամբ քն­նար­կում­ներ է կազ­մա­կեր­պում տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Այս ծի­րի մեջ ա­ռա­ջի­կա­յում սկ­սե­լու եմ «Քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում» աշ­խա­տան­քա­յին խո­րագ­րով հե­ռուս­տա­հա­ղոր­դա­շար, ո­րը, կար­ծում եմ կկա­րո­ղա­նա ո­րո­շա­կիո­րեն լրաց­նել այդ բա­ցը, քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի մշա­կույթ ձևա­վո­րել:
-Տես­նե­լով պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի ոչ կոմ­պե­տենտ քայ­լերն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը` մար­դիկ ի­րենք ի­րենց հարց են տա­լիս՝ սրա՞ հա­մար էինք հե­ղա­փո­խու­թյուն ա­նում: Ո՞վ է մե­ղա­վոր՝ Փա­շի­նյա՞­նը իր կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, թե՞ մար­դիկ, որ ընտ­րու­թյուն են կա­տա­րել՝ վս­տա­հե­լով բա­ցա­ռա­պես Փա­շի­նյա­նին:
-Իս­կա­պես, պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի ոչ ար­հես­տա­վարժ, վախ­վո­րած քայ­լե­րը, մեղմ ա­սած, չեն նպաս­տում երկ­րի զար­գաց­մա­նը, ա­ռա­ջըն­թա­ցին: Ա­վե­լին, պե­տա­կան կա­ռա­վար­ման տար­բեր բնա­գա­վառ­նե­րում գրե­թե նույն ի­րա­վի­ճակն է. փոխ­ված ղե­կա­վար­նե­րը բա­նից ան­տե­ղյակ են, «դեռևս սո­վո­րում են», իսկ քա­ղա­քա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող­նե­րը շատ հե­ռու են քա­ղա­քա­կան դեմք լի­նե­լուց ու ա­ռա­ջի­կա­յում դժ­վար էլ այդ­պի­սիք դառ­նան, հետևա­բար, ի՞նչ ա­նել այս դեպ­քում: Ես հնա­րա­վոր սեղմ ժամ­կետ­նե­րում օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ կնա­խա­ձեռ­նեի՝ ընտ­րա­կան օ­րենս­գիրք, կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օ­րենք, հան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին օ­րենք և այլն, ընդ­հուպ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ՝ անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­յում: Այ­նու­հետև կա­րե­լի է հե­ղա­փո­խու­թյան ար­ժեք­նե­րով ներ­ծծ­ված փո­փոխ­ված օ­րեն­սդ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ԱԺ ընտ­րու­թյուն­ներ նա­խա­ձեռ­նել, իսկ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը հա­մալ­րել ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­նե­րով: Սա է միակ ճա­նա­պար­հը քա­ղա­քա­կան խոր­հր­դա­րան ու երկ­րի զար­գաց­մա­նը հե­տա­մուտ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգ ու­նե­նա­լու, սա է միակ ե­րաշ­խի­քը երկ­րի ա­ռա­ջըն­թաց զար­գա­ցումն ա­պա­հո­վե­լու:
-Տե­սա­կետ կա, թե իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ա­նել, որ­պես­զի եր­կա­րաձ­գի իր կյան­քը, հա­մա­մի՞տ եք:
-Ընդ­հա­կա­ռա­կը, ինչ­պես վերևում ա­սա­ցի, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն անհ­րա­ժեշտ են քա­ղա­քա­ցիա­կան նոր ար­ժեք­ներն ամ­րագ­րե­լու և այդ հիմ­քի վրա երկ­րում հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան հա­մա­պա­տաս­խան դաշտ ձևա­վո­րե­լու հա­մար: Ընդ ո­րում, իշ­խա­նու­թյունն այս հար­ցում էլ տա­րե­րա­յին, ան­կազ­մա­կերպ մո­տե­ցում է ցու­ցա­բե­րում: Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան և հրա­տա­պու­թյան հար­ցը բազ­միցս բարձ­րաց­րել է «Քա­ղա­քա­կան լի­գան», մի քա­նի ան­գամ գրա­վոր դի­մել պատ­կան մար­մին­նե­րին, սա­կայն դրա­կան ոչ մի ար­ձա­գանք: Ա­վե­լին, ՀՀ ԱԺ-ին ուղղ­ված դի­մու­մը՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին լսում­ներ կազ­մա­կեր­պե­լու խնդ­րան­քով, որ ու­ղարկ­վել է առն­վազն մեկ ա­միս ա­ռաջ, մինչ օրս ան­պա­տաս­խան է մնա­ցել:
-Իշ­խա­նու­թյունն իր հաս­ցեին հն­չող քն­նա­դա­տու­թյա­նը հա­կա­դար­ձում է, թե ի­րենք ստեղ­ծել են ժո­ղովր­դա­վա­րա­կան պայ­ման­ներ, երբ ա­մեն քա­ղա­քա­ցի կա­րող է ա­նար­գել իր խն­դիր­նե­րը բարձ­րա­ձայ­նել և լու­ծում­ներ պա­հան­ջել։ Այդ­պե՞ս է:
-Ա­յո, սա­կայն հար­կա­վոր է այդ պայ­ման­ներն ստեղ­ծո­ղի ճիշտ ա­նու­նը հն­չեց­նել. դա քա­ղա­քա­ցին է: Քա­ղա­քա­ցի­ներն են, որ ստեղ­ծել են այն­պի­սի քա­ղա­քա­ցիա­կան-քա­ղա­քա­կան մթ­նո­լորտ, որ իշ­խա­նու­թյան մեջ գտն­վող­ներն ան­գամ կա­րող են բարձ­րա­ձայ­նել ի­րենց խն­դիր­նե­րը: Միա­ժա­մա­նակ, հարկ է նշել, որ շա­տերն այդ խն­դիր­նե­րը ի­ներ­ցիա­յով են բարձ­րա­ձայ­նում, ա­ռանց մտա­ծե­լու, ձևա­վոր­վել է «չգի­տակց­ված պայ­քա­րող­նե­րի» խավ, ինչն էա­պես ազ­դում է երկ­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տի վրա:
-Այ­սօր տա­րա­ծաշր­ջա­նը կար­ծես եփ­վում է, իսկ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն ու­նի՞ այն­քան դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն, որ գերհ­զոր պե­տու­թյուն­նե­րի ճն­շում­նե­րին դի­մա­նա։
-Ար­տա­քին քա­ղա­քա­կան ոչ բա­րեն­պաստ զար­գա­ցում­նե­րի պա­րա­գա­յում, վս­տահ եմ, իշ­խա­նու­թյուն­նե­րը միայ­նակ չեն մնա­լու: Սա այն հարցն է, որ միշտ հա­մախմ­բել է մեր հա­սա­րա­կու­թյա­նը: Իշ­խա­նու­թյունն ու ընդ­դի­մու­թյու­նը, ըստ էու­թյան, ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ ու­նեն մի­մյան­ցից չտար­բեր­վող մո­տե­ցում­ներ: Կար­ծում եմ, որ այս հար­ցե­րում հար­կա­վոր է լա­վա­գույնս օգ­տա­գոր­ծել խոր­հր­դա­րա­նա­կան և ժո­ղովր­դա­կան դի­վա­նա­գի­տու­թյան պո­տեն­ցիա­լը, քա­ղա­քա­կա­նա­պես ակ­տիվ ա­ռա­վել լայն զանգ­ված­ներ, ու­ղե­ղա­յին կենտ­րոն­ներ, քաղ­հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ներգ­րա­վել՝ երկ­րի «դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը» մե­ծաց­նե­լու հա­մար:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao