«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ասում են...

Ասում են...
06.09.2019 | 00:07

...թե Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ծնն­դյան օր­վա շնոր­հա­վո­րանք­նե­րը ու­րույն լյուստ­րա­ցիա են ե­ղել իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար` հաս­կա­նա­լու` ով­քեր են «ի­րենց տակ» դր­ված ա­կան­նե­րը: Սեդ­րա­կի­չի շնոր­հա­վո­րանք­նե­րի մեջ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը ե­ղել է Ռու­սաս­տա­նում բնակ­վող մե­ծա­հա­րուստ, «Զակ­Նեֆ­տե­գազ­Ստ­րոյ-Պրո­մե­թեյ» ՓԲԸ վար­չու­թյան նա­խա­գահ Սե­նիկ Գևոր­գյա­նի­նը, ո­րի հո­րեղ­բոր տղան Գե­ղամ Գևոր­գյանն է` ԵՊՀ ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տա­րը, հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին հա­մալ­սա­րա­նի շեն­քը գրո­հող Նի­կոլ Փա­շի­նյա­նի առջև դուռ փա­կո­ղը։ Չնա­յած Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել էր, թե որևէ դուռ փա­կող երբևէ տեղ չպետք է ու­նե­նա «նոր» Հա­յաս­տա­նում, այ­նու­հան­դերձ, Գե­ղամ Գևոր­գյա­նը դար­ձավ ԵՊՀ ռեկ­տո­րի պաշ­տո­նա­կա­տար, հետն էլ` Սե­նիկ Գևոր­գյա­նի հա­յաս­տա­նյան բիզ­նես­նե­րի մի մա­սի («է­վո­կա» բան­կում` մաս­նա­բա­ժին, «Հյուր Սեր­վիս» հա­մալ­սա­րանա­կան հան­գս­տյան գո­տի) «նա­յող»։ Ա­սում են, որ սա կա­րող է նշա­նա­կել մեկ բան. ռու­սա­հայ խո­շոր գոր­ծա­րար­ներն ու նրանց դրա­ծո­նե­րը շա­րու­նա­կում են գոր­ծել նախ­կին վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի երդ­վյալ ա­խո­յան Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դաշ­տում։

Դիտվել է՝ 13408

Մեկնաբանություններ