Yerevan Perspectives International Music Festival
 

«Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց համ­բե­րու­թ­յան բա­ժա­կը լց­վել է»

«Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց համ­բե­րու­թ­յան բա­ժա­կը լց­վել է»
06.09.2019 | 00:13

Մեր երկ­րի ներ­քա­ղա­քա­կան վի­ճա­կը չի հան­դարտ­վում, ա­մեն օր դժ­գո­հու­թյան նոր օ­ջախ է ա­ռա­ջա­նում, հնե­րի ու նո­րե­րի կռիվն էլ շա­րու­նակ­վում է։ Այս ա­մե­նին գու­մար­վում են նոր ո­րո­շում­ներ, ո­րոնք հան­րա­յին կյանքն ա­վե­լի են ա­լե­կո­ծում։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի շուրջ հան­րա­յին բո­ղո­քին հա­ջոր­դեց Ա­մուլ­սա­րի խն­դի­րը, և աղ­մու­կը փոր­ձե­ցին մա­րել հեր­թա­կան քրեա­կան գոր­ծով։ Այս ա­մե­նին զու­գըն­թաց նոր թափ է ա­ռել Հա­յաս­տա­նի ղե­կա­վար կազ­մի ու Ար­ցա­խի գե­նե­րալ­նե­րի միջև լար­վա­ծու­թյու­նը։ Հի­շա­տակ­ված խն­դիր­նե­րի շուրջ զրու­ցում ենք ա­զա­տա­մար­տիկ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ, ո­րը ևս ակ­տիվ մաս­նակ­ցում է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ ստո­րագ­րա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րին։

-Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ այս նս­տաշր­ջա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի ընդգրկվի։ Սա հան­րա­յին բո­ղո­քը հան­դար­տեց­նե­լու փո՞րձ է, հնա­րա­վո՞ր է, որ ա­նակն­կալ կեր­պով նո­րից օ­րա­կարգ բեր­վի խն­դի­րը։
-Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րարն ա­սաց, որ այս տա­րի չեն հասց­նի հար­ցը ԱԺ-ի քն­նարկ­մա­նը ներ­կա­յաց­նել։ Ա­սել է՝ նրանք չեն հրա­ժար­վում հար­ցից, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար սո­դոմ-գո­մոր է նշա­նա­կում։ Իսկ չե­ղար­կե­լու մա­սին իշ­խա­նու­թյու­նը ոչ մի բառ չի ա­սում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձե­ռագ­րին հետևե­լով, կա­րե­լի է ա­սել՝ ինչ-որ պա­հի նա հար­ցից նա­հան­ջում է, հե­տո ա­րագ վե­րա­դառ­նում այդ խնդ­րի լուծ­մա­նը։ Այ­սինքն, չար­ժե հիմք ըն­դու­նել այս իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և հա­մա­րել, թե խն­դի­րը կար­գա­վոր­վել է։ Ժո­ղո­վուր­դը պետք է տեր կանգ­նի իր ստո­րագ­րա­հա­վա­քին, ոչ մի հան­գա­մանք չպետք է դրան խո­չըն­դո­տի։
-Ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վե­լու՞ է ստո­րագ­րա­հա­վա­քը։
-Բնա­կա­նա­բար, մենք թույլ չենք տա, որ այդ կոն­վեն­ցիան Հա­յաս­տա­նում վա­վե­րաց­վի, ինչ ոս­կե սա­րեր էլ մեր երկ­րին խոս­տա­նան։
-Ան­կախ հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյու­նից, Դուք կար­ծում եք, որ իշ­խա­նու­թյու­նը գնա­լու՞ է կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու ճա­նա­պար­հով։
-Այ­սօր իշ­խա­նու­թյունն ա­սում է, թե սա ստո­րագ­րել են նա­խորդ­նե­րը։ Ե­թե դուք ա­սում եք, թե հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, կա­րող եք չե­ղար­կել բո­լոր ստո­րագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք դեմ են մեր սահ­մա­նադ­րու­թյա­նը։ Ի­րա­կա­նում ԵԽ-ի ան­դամ եր­կր­նե­րը նման կոն­վեն­ցիա­ներ ստո­րագ­րում են, բայց դա ա­մենևին չի նշա­նա­կում, որ ի­րենց երկ­րում դրա վա­վե­րա­ցու­մը պար­տա­դիր բնույթ պետք է կրի։ Մինչ­դեռ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նում այս հար­ցը դի­տարկ­վում է ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն։ Վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը տվեց Փա­շի­նյա­նը, և հենց նա պետք է դա չե­ղար­կի։ Այ­սօր­վա իշ­խա­նու­թյունն ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Նրանց քայ­լե­րը, ո­րո­շում­ներն աս­վա­ծի լա­վա­գույն ա­պա­ցույցն են։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, Ա­մուլ­սա­րը, Ար­ցա­խի խն­դի­րը մեր պե­տա­կա­նու­թյան, երկ­րի, ժո­ղովր­դի հա­մար կեն­սա­կան հար­ցեր են։ Չեմ կա­րող մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից դի­տար­կել Ա­մուլ­սա­րի հար­ցը, բայց դա ևս լուրջ ու էա­կան խն­դիր է մեզ հա­մար։ Շատ եր­կր­ներ կան, ո­րոնք ու­նեն հա­րուստ հա­նա­ծո­նե­րով ըն­դերք, բայց չեն շտա­պում այն շա­հա­գոր­ծել, քա­նի որ կա­րող են վնաս հասց­նել շր­ջա­կա մի­ջա­վայ­րին։ Այ­սինքն, հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը չէ միայն, որ կա­րող է երկ­րի զար­գաց­ման խթան հան­դի­սա­նալ, շատ այլ ո­լորտ­ներ կան։ Ի վեր­ջո, մենք 10-20 տար­վա հա­մար չենք եր­կիր կա­ռու­ցում։ Այս խն­դի­րը պետք է լուծ­վի հօ­գուտ մեր երկ­րի ա­ռողջ սերն­դի։
-Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այն հան­գա­ման­քը, որ տևա­կան ժա­մա­նակ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում այս հար­ցում հս­տակ ո­րո­շում կա­յաց­նել՝ շա­հա­գոր­ծե՞լ հան­քը, թե՞ ոչ։
-Կան բա­ցա­հայտ ճն­շում­ներ։ Ե­թե նախ­կին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ այդ ճն­շում­նե­րը մա­սամբ էին աշ­խա­տում, այս իշ­խա­նու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես ող­նա­շար չու­նեն, որ­պես­զի այդ ճն­շում­նե­րին դի­մա­կա­յեն, չու­նեն պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն, որ­պես­զի խու­սա­փեն ճն­շում­նե­րից։
-Իշ­խա­նու­թյան հա­մար այս հարցն այն­քան կարևոր չէ, որ­քան, օ­րի­նակ, Գա­գիկ Խա­չատ­րյա­նի քրեա­կան գոր­ծը։ Այս մա­սին հայ­տա­րա­րեց ԱԺ փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­նյա­նը։
-Չեմ ու­զում անդ­րա­դառ­նալ մեր փոք­րիկ իշ­խա­նա­վոր­նե­րին, ո­րով­հետև բո­լո­րը փո­փո­խա­կան են ու ան­լուրջ, ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­ներն էլ են ան­լուրջ։ Ինչ­պե՞ս կա­րող է պե­տա­կան պաշ­տո­նյա­յին, ԱԺ փոխ­նա­խա­գա­հին չհու­զել Ա­մուլ­սա­րի հար­ցը, ու նա ինչ-որ քրեա­կան գործ ա­վե­լի շատ կարևո­րի։ Աբ­սուրդ է։
-Մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են թեժ պա­հել մեկ այլ ուղ­ղու­թյուն ևս՝ Ար­ցա­խի բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի հետ «կրա­կա­հեր­թը» նոր ե­րանգ­ներ է ստա­նում։ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան կոշտ պա­տաս­խա­նը չու­շա­ցավ։ Նա­խընտ­րա­կան այս շր­ջա­նում Ար­ցա­խում լար­վա­ծու­թյան նոր ա­լիքն ու՞մ է հար­կա­վոր։
-Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի՝ չա­փերն ան­ցած իշ­խա­նու­թյան հա­մար­ժեք գնա­հա­տա­կանն էին։ Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյանն իր քայ­լե­րի հա­մար ար­ժա­նա­պա­տիվ պա­տաս­խան է ստա­նում Ար­ցա­խից՝ ի դեմս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի։ Որ­քա՞ն կա­րե­լի է այս ա­մե­նը հան­դուր­ժել։ Հե­րո­սա­կան ճա­նա­պարհ ան­ցած մարդ­կանց (ո­րոնք ի­րենց կյան­քը վտան­գե­լով ա­զա­տագ­րե­ցին Ար­ցա­խը, միևնույն ժա­մա­նակ պա­հե­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի տու­նու­տե­ղը, փր­կե­լով նրանց նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նից, փաստ է, չէ՞, որ թշ­նա­մին միայն Ար­ցա­խով չէր սահ­մա­նա­փակ­վի, ու այ­սօր­վա մեծ-մեծ խո­սող իշ­խա­նիկ­ներն այլևս չէին լի­նի), համ­բե­րու­թյան բա­ժա­կը լց­վել է, ար­դեն ցույց են տա­լիս, որ այս­պես չի կա­րե­լի շա­րու­նա­կել։
-Այս ա­մե­նին նա­խոր­դել էր կա­ռա­վա­րու­թյան այն ո­րո­շու­մը, ըստ ո­րի եր­կու ՀԿ-ի բյու­ջեից գու­մար է տր­վում, որ­պես­զի ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նեն։
-Ինչ­պե՞ս հաս­կա­նալ այն փաս­տը, որ բյու­ջեի գու­մար­նե­րով Ար­ցախ են գոր­ծու­ղում եր­կու դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վում են Սո­րո­սի «Բաց հա­սա­րա­կու­թյուն» հիմ­նադ­րա­մի կող­մից։ Իսկ փաստ է, որ այս հիմ­նադ­րամն ամ­բողջ աշ­խար­հում հայտ­նի է ա­պազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի տա­րած­մամբ։ Երբ այս կա­ռույց­նե­րը Հա­յաս­տա­նից «ար­տա­հա­նում» ես Ար­ցախ, ի՞նչ պի­տի ա­նի այն­տե­ղի ժո­ղո­վուր­դը, սպա­սի, տես­նի, թե ինչ­պե՞ս է Ար­ցա­խը կորց­նում։
-Հա­տուկ քա­ղա­քա­կա­նու­թյու՞ն եք տես­նում այս ա­մե­նում, որ­պես­զի Ար­ցա­խը ևս ներ­քա­շեն «հե­ղա­փո­խա­կան» ի­րա­րանց­ման մեջ։
-Նի­կոլ Փա­շի­նյանն իր հար­ցազ­րույց­նե­րում այդ մա­սին բա­ցա­հայտ խո­սում է։ Նա է, չէ՞, հայ­տա­րա­րել, որ Ար­ցա­խի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան հետ կան ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներ, ո­րոնք կվե­րաց­վեն ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո։ Դրա հա­մար այն­տեղ է գոր­ծու­ղում սո­րո­սա­կան­նե­րին, ո­րոնք քան­դում են ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Ի՞նչ ուժ է նա ու­զում Ար­ցա­խում բե­րել, ա­ռանց իզ­մե­րի՞, ա­ռանց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյա՞ն։ Երբ Ար­ցա­խի ան­կա­խու­թյան օրն է շնոր­հա­վո­րում ու գրում է, թե խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նից ան­կա­խա­ցավ Ար­ցա­խը, ի՞նչ է ու­զում ա­սել։ Դու ՀՀ-ի թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն ես, Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, ինչ­պե՞ս ես քեզ թույլ տա­լիս նման բա­ներ գրել։ Այս գրա­ռու­մը փաս­տում է, որ մենք ոչ ա­զա­տագ­րա­կան պայ­քար, ոչ բազ­մա­թիվ զո­հեր, ոչ հաղ­թա­նակ ենք ու­նե­ցել, ան­գամ թշ­նա­մի էլ չենք ու­նե­ցել, իսկ Ադր­բե­ջանն էլ այն­քան ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կիր էր, որ ար­ցախ­ցին փոր­ձեց ինք­նո­րոշ­վել, ի­րենք էլ ա­սա­ցին՝ ա­րեք, ինչ ու­զում եք։ Սա ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հեր­թա­կան օ­րի­նակն է։ Որ­պես­զի այս քա­ղա­քա­կա­նու­թյունն իր վերջ­նա­կե­տին հաս­նի, պետք է ժո­ղովր­դին նա­խա­պատ­րաս­տել, զգաց­մունք­նե­րը բթաց­նել, պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­ջու­ձախ շաղ տալ, շոու­ներ ա­նել, քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցել։ Փա՜ռք Աստ­ծո, Ար­ցա­խում կան ա­ռողջ ու­ժեր, ո­րոնց պետք է սա­տա­րել, որ­պես­զի Փա­շի­նյա­նին սա­տա­րող ու­ժե­րը չհայ­տն­վեն այն­տեղ։ Այ­լա­պես այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն Ար­ցա­խը կկոր­ծա­նի։
-Ա­սել կու­զի, Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է Ար­ցա­խում ու­նե­նալ վե­րահս­կե­լի իշ­խա­նու­թյուն, որ հա­կա­մար­տու­թյան լուծ­ման իր տար­բե­րակն ան­խո­չըն­դոտ ի­րա­կա­նաց­նի՞։
-Երբ Ար­ցա­խում լի­նի Փա­շի­նյա­նի վե­րահս­կո­ղու­թյունն ու­նե­ցող իշ­խա­նու­թյուն, այդ պա­հին մենք կորց­նե­լու ենք ոչ միայն Ար­ցա­խը, այլև Հա­յաս­տա­նը։ Հայ ժո­ղո­վուր­դը սա պետք է հս­տակ գի­տակ­ցի, այս հար­ցում բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի հին, թե նոր իշ­խա­նու­թյուն ես։ Այս ա­մե­նից պետք է դուրս գալ ու հաս­կա­նալ երկ­րի ու պե­տա­կա­նու­թյան շա­հը, կարևո­րու­թյու­նը, ան­ձե­րը կապ չու­նեն։ Ե­թե նախ­կի­նում կա­յին բաց­թո­ղում­ներ, սխալ­ներ, ո­րոնց պատ­ճա­ռով այս օ­րին հա­սանք, չի նշա­նա­կում, որ պետք է կոր­ծան­ման գնանք սրանց հետ։ Կապ չու­նի այն, որ հայ­տա­րա­րում են, թե նախ­կին հա­մա­կար­գում կա­յին մար­դիկ, ո­րոնց չէինք ըն­դու­նում, է՜. այս իշ­խա­նու­թյու­նում էլ բո­լո­րին անխ­տիր ժո­ղովր­դի մի զգա­լի հատ­ված չի ըն­դու­նում, բա­ցա­հայտ ա­սում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խա­բել է ի­րեն։ Ին­չու՞ այս ժո­ղովր­դի ձայ­նը չի լս­վում։ Այ­սօր հա­մազ­գես­տով մար­դու հան­դեպ հար­գան­քը սկ­սում է թու­լա­նալ։ Հա­մազ­գես­տով մար­դը ազ­գի պաշտ­պանն է, տղա­մարդ­կանց սե­րուց­քը, երկ­րի ամ­րու­թյու­նը։ Հի­մա այն մար­դիկ, ո­րոնք ի­րենց կյան­քում հա­մազ­գես­տին մո­տիկ էլ չեն ե­կել, բա­նա­կից փա­խել են, հա­գել են զին­վո­րա­կա­նի մայ­կա ու ի­րենց հե­ղա­փո­խա­կան են հա­մա­րում։ Հե­ղա­փո­խա­կան էիր, սպի­տակ մայ­կա հագ­նեիր՝ Չե Գևա­րա­յի նկա­րով։ Պա­տե­րազ­մող երկ­րում զին­վո­րա­կան հա­գուս­տը սիմ­վո­լի­կա է, իսկ այս իշ­խա­նու­թյու­նը դրա վրա սպե­կու­լյա­ցիա ա­րեց, դա­սա­լի­քի կրած կա­մուֆ­լյաժ մայ­կան սա է նշա­նա­կում։ Բա­նա­կի վե­րա­բե­րյալ միայն սնն­դից է խո­սում։ Հաս­կա­ցանք, որ կե­րակ­րի հան­դեպ ու­շա­դիր ես, բայց ինչ­պե՞ս կա­րե­լի է խո­սել բա­նա­կում աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման չա­փի մա­սին։ Ի­հար­կե, և մեր, և նրանց հե­տա­խու­զու­թյու­նը աշ­խա­տում է, բայց երբ թվով բա­ցա­հայտ ցույց ես տա­լիս զին­վո­րա­կա­նի աշ­խա­տա­վար­ձը, ո­րոշ խն­դիր­ներ, թշ­նա­մին այդ ա­մե­նը հաշ­վար­կում է։ Իսկ երբևէ մեր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը հաշ­վար­կե՞լ է, որ Նա­խիջևա­նում 20 հա­զա­րից ա­վե­լի զորք է կու­տակ­ված, որ սպա­ռա­զին­վում է նոր զի­նամ­թեր­քով, այդ թվում 150-200 կմ հե­ռա­հա­րու­թյամբ հր­թիռ­նե­րով, իսկ գի­տե՞ք Նա­խիջևա­նից Երևան քա­նի կի­լո­մետր է։ Ա­վե­լին, սպա­յա­կան կազ­մը Թուր­քիա­յում մեծ վե­րա­պատ­րաս­տում է ան­ցել։ Իսկ մեր իշ­խա­նա­վոր­նե­րը կա­մուֆ­լյա­ժի մայ­կա­ներ են հագ­նում ու գնում են զին­վո­րի հետ նկար­վե­լու։ Փո­խա­նակ աղ­բի կույ­տե­րի մոտ քա­ղա­քա­պե­տը գնա նկար­վի ու հայ­տա­րա­րի, թե խոս­տա­ցա մա­քուր քա­ղաք, բայց ո­չինչ չա­րե­ցի, գնում է բա­նակ, զին­վո­րի հետ է նկար­վում։ Չե՞ք ա­մա­չում։ Ադր­բե­ջա­նը, չլի­նե­լով ՀԱՊԿ ան­դամ եր­կիր, օր օ­րի լա­վաց­նում է իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՌԴ-ի հետ, իսկ մենք ոչն­չաց­նում ենք մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ հետ ար­դեն ե­ղած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։ Ադր­բե­ջանն իր թուրք եղ­բոր ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ ՆԱ­ՏՕ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն է բա­րե­լա­վում, իսկ մե՞նք ինչ ենք ա­նում։ Մենք ոչ ՆԱ­ՏՕ-ի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Եվ­րո­պա­յի, ոչ ՌԴ-ի, մենք ան­գամ մեր ու Ար­ցա­խի հետ էլ չու­նենք։
-Այս շր­ջա­նում միշտ թեժ աշ­նան մա­սին են խո­սում, հնա­րա­վո՞ր է քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի հա­մախմ­բում։
-Ո­չինչ չի կա­րե­լի բա­ցա­ռել։ Մենք բա­ժան-բա­ժան լի­նե­լու ի­րա­վունք չու­նենք։ Այ­սօր մենք եր­կիր ու պե­տա­կա­նու­թյուն ենք կորց­նում։ Այս­պես վտանգ­ված չի ե­ղել մեր պե­տու­թյունն ան­գամ ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին։ Հե­րիք են այս կա­պի­կու­թյուն­նե­րը, եր­կիր ենք կորց­նում, հաս­կա­նալ է պետք, հե­տո ուշ կլի­նի։ Դուք ոչն­չաց­նում եք պատ­մու­թյու­նը, հե­րոս­նե­րին, հե­րոս են դառ­նում կա­մուֆ­լյաժ մայ­կա հա­գած դա­սա­լիք­նե­րը, նրան­ցով նո­րից չեք կա­րո­ղա­նա հող ա­զա­տագ­րել։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao