Yerevan Perspectives International Music Festival
 

«Տա­փաս­տան-1» հույժ գաղտ­նի ծրա­գի­րը Ա­ջափ­ն­յա­կում

«Տա­փաս­տան-1» հույժ գաղտ­նի ծրա­գի­րը Ա­ջափ­ն­յա­կում
06.09.2019 | 00:51
Երևա­նի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շրջա­նը նվի­րա­բեր­վել է 2018-ի ապ­րի­լի նշա­նա­վոր «քայ­լորդ» ԳԵՎՈՐԳ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻՆ: Գնա­հա­տե­լով նվի­րա­բե­րու­մը` տիար Գևոր­գը ի­րա­կա­նաց­նում է «Տա­փաս­տան-1» հույժ գաղտ­նի ծրա­գի­րը, ո­րը հա­ջո­ղու­թյամբ մեկ­նար­կել է և շու­տով կտա իր պտու­ղը. Ա­ջափ­նյակ հա­մայն­քը, այն է՝ բուն Ա­ջափ­նյա­կը, 15, 16 և 17-րդ թա­ղա­մա­սե­րը կվե­րած­վեն տա­փաս­տա­նի:
Տիար Գևոր­գը չի սի­րում Հ. Շի­րա­զի պոե­զիան: Չի սի­րում և վերջ: Չե՞ք հա­վա­տում… Ի­զուր: Շի­րա­զի փո­ղո­ցի թիվ 26, 22 և 30 շեն­քե­րի դի­մա­հա­յաց պու­րա­կում ձմ­ռա­նը հայ­տն­վեց մի մե­տա­ղե կր­պակ-հնո­տի: Ա­հա­զան­գիս ի պա­տաս­խան, վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վարն ինձ հղեց հետևյալ գրա­վոր պա­տաս­խա­նը. «…Շի­րա­զի 26 շեն­քի ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տա­րած­քում մե­տա­ղյա կր­պա­կի տե­ղադր­ման վե­րա­բե­րյալ հայտ­նում ենք, որ Շի­րա­զի փո­ղո­ցի 26 շեն­քի դի­մաց Երևան հա­մայն­քին պատ­կա­նող հո­ղա­մա­սը ա­պօ­րի­նի կեր­պով զավ­թե­լու և մե­տա­ղա­կան տա­ղա­վար տե­ղադ­րե­լու փաս­տի առն­չու­թյամբ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից 06. 12. 2018 թ. կազմ­վել է հ. 028252 ար­ձա­նագ­րու­թյու­նը: Հար­գան­քով՝ Գ. Բա­բա­յան»:
Տա­ղա­վա­րը տե­ղում է, գեր­հար­գար­ժան տիար Բա­բա­յան:
Օ­րեր անց սույն տա­ղա­վա­րի հան­դի­պա­կաց հատ­վա­ծում սկ­սեց գոր­ծել մե­տա­ղա­կան ջար­դո­նի բիզ­նես-կենտ­րո­նը: Ժան­գա­պատ հե­ծան­ներն ու խո­ղո­վակ­նե­րը լու­սա­բա­ցից մայ­րա­մուտ բեռ­նա­թափ­վում և բեռն­վում են՝ ա­ռա­ջաց­նե­լով ազ­դա­կա­յին աղ­մուկ: Ի պա­տաս­խան բազ­մա­կի ա­հա­զան­գե­րի, ստաց­վեց ե­րեք գրա­վոր պա­տաս­խան, ո­րոնք ներ­կա­յաց­նում եմ ըն­թեր­ցող­նե­րի ու­շադ­րու­թյա­նը:
«Ի պա­տաս­խան Երևանի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Թեժ գծի» հե­ռա­խո­սա­հա­մա­րով 12.04.2019 թ. ստաց­ված թիվ Ա-3797 ¥1512000¤ ահա­զան­գի՝ Շի­րա­զի փող. թիվ 26 շեն­քի հան­դի­պա­կած տա­րած­քում գտն­վող բա­զա­յում աշ­խա­տանք­նե­րը աղ­մու­կով կազ­մա­կեր­պե­լու վե­րա­բեր­յալ, հայտ­նում ենք, որ տե­ղում ու­սում­նա­սիր­վել է խն­դի­րը։ Մեր կող­մից զգուշ­աց­վել է բա­զա­յի տնօ­րի­նու­թյա­նը աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պել հնա­րա­վո­րինս անաղ­մուկ»։
«Ի պա­տաս­խան Երևանի քա­ղա­քա­պե­տա­րա­նին հաս­ցե­ագր­ված 12.02.19թ. թիվ Ա-1244 ¥բա­նա­լի 1470196¤ դի­մու­մի, որը վե­րա­հաս­ցե­ագր­վել է Աջափն­յակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազմ՝ Ձեր դի­մում­-ա­ռա­ջար­կի վե­րա­բեր­յալ, հայտ­նում ենք, որ տե­ղում ու­սում­նա­սիր­վել է խն­դի­րը։ Մեր կող­մից զգուշ­աց­վել է բա­զա­յի տնօ­րի­նու­թյա­նը աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պել հնա­րա­վո­րինս անաղ­մուկ։
Ինչ վե­րա­բե­րում է բա­զա­յի տա­րած­քում տե­ղա­կայ­ված «Իկա­րուս» մակ­նիշ­ի ան­սարք ավ­տո­բուս որ­պես սան­հան­գույց օգ­տա­գոր­ծե­լուն, ապա այն չի հա­մա­պա­տաս­խա­նում իրա­կա­նու­թյա­նը, քա­նի որ այն­տեղ առ­կա է առան­ձին սան­հան­գույց»։«Ի կա­տա­րումն Երևանի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Թեժ գծի» հե­ռա­խո­սա­հա­մա­րով 19.08.2019-ին, ժա­մը 10.06-ին ստաց­ված ահա­զան­գի ¥բա­նա­լի 1600584 Ա9028¤՝ Ձեր բո­ղո­քի մա­սին, հայտ­նում ենք, որ Աջափն­յակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի առևտրի, սպա­սար­կում­նե­րի և գո­վազ­դի բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից Շի­րա­զի փող. 26 շեն­քի հան­դի­պա­կաց տա­րած­քում գտն­վող օբ­յեկ­տի տնօ­րի­նու­թյա­նը զգուշ­աց­վել է տա­րած­քում կա­տար­վող ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը վե­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ»։
Ե­ռա­կի զգու­շա­ցու­մից հե­տո չա­րա­բաս­տիկ աղ­մու­կը հնա­րա­վո­րինս ուժգ­նա­նում է: Ակն­հայտ է, որ բա­զա­յի բան­վոր­ներն ու տնօ­րե­նու­թյու­նը ար­հա­մար­հում են վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի հրա­հանգ­նե­րը։
Ի դեպ, նշյալ բա­զա­յում գեր­հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճակ է տի­րում, ի մաս­նա­վո­րի՝ գոր­ծում է փայ­տա­շեն ար­տաք­նոց, ի տես բնա­կիչ­նե­րիս: Ներ­կա­յաց­վող լու­սան­կար­նե­րը լույս են սփ­ռում ի­րա­վի­ճա­կի վրա։
Շի­րա­զի 26 և մի քա­նի այլ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կում ըն­դար­ձակ զբո­սայ­գու ծա­ռե­րը ողջ ա­մառ­վա ըն­թաց­քում հետևո­ղա­կա­նո­րեն չո­րա­նում են: Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի «Թեժ գծին» ուղղ­ված ա­հա­զան­գերս մնում են ան­պա­տաս­խան: Զբո­սայ­գին ջրազ­րկ­վել է: Օ­գոս­տոս ամս­վա ըն­թաց­քում բազ­մա­մյա մի քա­նի ծառ չո­րա­ցավ: Ժա­մա­նե­ցին Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի կա­նա­չա­պատ­ման գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­կից­նե­րը և հա­տե­ցին նախ­կին փար­թամ և կա­նա­չա­զարդ ծա­ռե­րը:
Այս տա­րի տիար Գևոր­գին չհա­ջող­վեց լիո­վին ոչն­չաց­նել զբո­սայ­գին: 2020-ին դա նրան լիո­վին կհա­ջող­վի: Ե­թե, ի­հար­կե, նա շա­րու­նա­կի ղե­կա­վա­րել Ա­ջափ­նյակ տա­րա­բախտ վար­չա­կան շր­ջա­նը:
Միով բա­նիվ, մայ­րա­քա­ղա­քի Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նը փոր­ձա­կա­յան է: Բայց մի­գու­ցե Երևա­նի ա­վա­գա­նին և քա­ղա­քի ղե­կա­վա­րու­թյու­նը սթափ­վեն, այ­ցե­լեն Ա­ջափ­նյակ և կան­խեն տա­փաս­տա­նա­ցու­մը:
Կաս­կա­ծում եմ: Բայց հույս ու­նեմ:
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao