Yerevan Perspectives International Music Festival
 

Ազատ ան­կում Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո

Ազատ ան­կում Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո
06.09.2019 | 01:18
«Եր­բեմն ինձ հա­ջող­վում է որ­սալ հայ­րե­նի­քի գույ­նե­րը, եր­բեմն չի ստաց­վում: Սա­կայն ես ձգ­տում եմ ստա­նա­լու կտավ­նե­րիս վրա մեր մր­գե­րի հա­րուստ գույ­նե­րը՝ ծի­րա­նի, դեղ­ձի, խն­ձո­րի, տան­ձի, մեր բույ­սե­րի, ցո­րե­նի ու ծա­ղիկ­նե­րի հրա­շա­լի գույ­նե­րը: Սի­րե­լի­ներս, գրե­ցեք լեռ­նե­րի ու դաշ­տա­վայ­րե­րի մա­սին: Եր­գե­ցեք Վա­նը: Եր­գե­ցեք ծի­րան­նե­րը, հա­ցա­հա­տի­կի դաշ­տերն ու գու­թան­նե­րը»:
Ար­շիլ ԳՈՐ­ԿԻ
ԵՎ ՓԱԿ­ՎԵ­ՑԻՆ ԴՌ­ՆԵՐՆ ՀՈՒ­ՍՈ
Նո­րան­կախ երկ­րի հու­սո դռ­նե­րը ազ­գայ­ին գի­տաար­տադ­րա­կան միա­վո­րում­նե­րի, գոր­ծա­րան­նե­րի և կոմ­բի­նատ­նե­րի դար­պաս­ներն էին, ո­րոնք գոց­վե­ցին, ինչ­պես Ագ­ռա­վա­քա­րի ժայ­ռե­ղեն դռ­նե­րը փակ­վե­ցին՝ Սաս­նա վեր­ջին Մեծ ծռա­նը ան­դարձ կլա­նե­լով:
Հան­րա­հա­վաք­նե­րի աս­պետ­նե­րը, 1990-ին իշ­խա­նու­թյունն ստանձ­նե­լով, որ­դեգ­րե­ցին, ըստ իս, ա­ներևույթ, բայց և այն­պես գե­րար­դյու­նա­վետ ա­զատ անկ­ման գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, հա­մա­ձայն ո­րի խոր­հր­դա­յին տն­տե­սու­թյան, գի­տու­թյան և մշա­կույ­թի ու ար­վես­տի նվա­ճում­նե­րը գա­ղա­փա­րա­կան մնա­ցուկ են և կա­րող են խո­չըն­դո­տել ա­զատ և ան­կախ Հա­յաս­տա­նի զար­գա­ցում­նե­րին տն­տե­սու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի ու ար­վես­տի ո­լորտ­նե­րում: Եվ անհ­րա­ժեշտ էր վե­րոն­շյա­լը ամ­րագ­րե­լու հա­մար կոր­ծա­նել տն­տե­սու­թյու­նը, ու­ծաց­նել մշա­կույթն ու գի­տու­թյու­նը: Ի՞նչ էին ե­րա­զում հայ նկա­րիչ­նե­րը, երբ հն­չում էր Ան­կա­խու­թյան հռ­չա­կա­գի­րը: Ա­զատ ելք դե­պի կեր­պար­վես­տի մի­ջազ­գա­յին շու­կա­ներ: Նաև ի­րենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վա­ճառ­քով սա­տա­րում երկ­րին: Բայց փակ­վե­ցին դար­պաս­նե­րը, գոց­վե­ցին հու­սո դռ­ներն ու պա­տու­հան­նե­րը:
(Ժա­մա­նա­կը հան­դարտ սա­հան­կում էր դե­պի ան­հայ­տը):
Դա­րաս­կզ­բին հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի մե­ծե­րը ուխ­տագ­նա­ցի նվի­րու­մով ժա­մա­նում էին ԽՍՀՄ կայս­րու­թյան հա­րա­վա­յին և սահ­մա­նա­յին ա­ռաջ­նա­դիրք եր­կիր Հա­յաս­տան (պաշ­տո­նա­կան ան­վա­նու­մը՝ ՀՍՍՀ), դա­րա­վեր­ջին ար­տա­գաղ­թյա­լի ցու­պը կո­կե­ցին, ձեռ­քերն ա­ռան և եր­կի­րը լքե­ցին կա­յա­ցած և գու­նեղ հե­տա­գիծ թո­ղած Մար­տին Պետ­րո­սյա­նը, Ար­տա­շես Հու­նա­նյա­նը, Ա­շոտ Մել­քո­նյա­նը, Վան Սո­ղո­մո­նյա­նը… շա­տե­րը:
Ցուրտ էր երկ­րում, ար­վես­տա­նոց­նե­րում ճրագ­ներ էին վառ­վում, և նկա­րիչ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծում էին վր­ձի­նը բռ­նե­լով ձեռ­նո­ցում պատս­պար­ված ա­ջով:
Օր­հա­սա­կան օ­րե­րը հե­րո­սա­կան էին: Ո­րոշ ար­վես­տա­նոց­ներ, ի դեպ, հա­մազ­գա­յին շարժ­ման և դի­մա­կա­յու­թյան օ­րե­րին վե­րած­վել էին զի­նա­պա­հեստ­նե­րի: ՀՆՄ ան­դամ շուրջ եր­կու տաս­նյակ նկա­րիչ­ներ մար­տն­չում էին հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում և ա­զա­տագր­վող Ար­ցա­խում: Նրան­ցից ո­մանք մինչ օրս բե­կոր­ներ են կրում ի­րենց սեգ մար­մին­նե­րում և դի­մա­կա­յում են, չեն ար­տա­գաղ­թում: Ո­մանք էլ վեր­քե­րից վախ­ճան­վե­ցին:
Կո­թո­ղա­յին մտա­ծո­ղու­թյամբ առ­լե­ցուն ար­ձա­նա­գործ­նե­րը զբաղ­վում էին փոք­րա­ծա­վալ քան­դակ­ներ ծե­փե­լով, այս գոր­ծըն­թա­ցը ոչ այն­քան հա­ջող ան­վա­նում ու­նի՝ մանր պլաս­տի­կա, երկ­րում հա­մա­պա­տաս­խան նյութ չկար:
Մի գի­շեր­վա մեջ երկ­րից ան­հե­տա­ցավ Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան Թու­մա­նյան փո­ղո­ցի հռ­չա­կա­վոր գե­ղար­վես­տի սա­լո­նը: Հռ­չա­կա­վոր, չզար­մա­նաք՝ Հա­յաս­տա­նից շատ հե­ռու ե­զերք­նե­րում, Մոսկ­վա­յում և ՈՒ­լան ՈՒ­դեում, Վիլ­նյու­սում և Նո­վո­սի­բիրս­կում: Հան­րա­պե­տու­թյան կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րին միա­վո­րող ահ­ռե­լի մշա­կու­թա­յին նե­րուժ պա­րու­նա­կող Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան գե­ղար­վես­տա­կան ար­տադ­րա­մա­սե­րը ա­կա­մա և եր­կա­րա­ժամ­կետ գոր­ծա­դու­լի մեջ էին: Ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կանն էր՝ ներկ­րել ա­մեն բան` ծի­րա­նի չիր և վա­ռե­լիք, հի­գիե­նիկ պա­րա­գա­ներ, մաս­տակ, հա­գուստ և ար­վեստ, ա­մե­նը` կեղծ ու ժա­մա­նա­կավ­րեպ: Նաև՝ թու­նա­լիցք:
Եվ, ան­շուշտ, զա­վեշ­տի գու­նե­րանգ­նե­րով էր պա­րուր­ված Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հում Մեծ հայ­րե­նա­դար­ձու­թյան 50-ա­մյա­կի առ­թիվ 1996-ին կազ­մա­կերպ­ված «Հայ ո­գու կա­մար­ներ» ցու­ցա­հան­դե­սը: Հայ­կա­զյան ո­գին կա­մար­վում էր երկ­րից դուրս, այն ան­հայտ բա­ցա­կա­յող էր:
Ա­զատ, ան­կախ, ինք­նիշ­խան 3-րդ հան­րա­պե­տու­թյան կեր­պար­վես­տը (դեռ չէին չո­րա­ցել խոր­հր­դա­հայ բեղմ­նա­վոր օ­րե­րին վրձ­նած կտավ­նե­րը) հայ­տն­վեց իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մակ ան­տար­բե­րու­թյան և շա­հագր­գիռ մեր­ժո­ղա­կա­նու­թյան կի­զա­կե­տում: Միով բա­նիվ, հան­գր­վա­նեց նո­րա­գույն պատ­մու­թյան լու­սանց­քում: Վեր­նի­սաժ բաց եր­կն­քի տակ ա­մառ, թե ձմեռ: Սա էր Թա­տե­րա­կան հրա­պա­րա­կի վսե­մա­շուք հար­թա­կից Մա­տե­նա­դա­րա­նի հրա­պա­րակ բարձ­րա­ցած և իշ­խա­նու­թյան ե­կած բո­ցա­հա­յաց, պն­դա­մեջք, բայց և այն­պես (ի դժ­բախ­տու­թյուն ՀՀ-ի և ողջ հա­յու­թյան) բրա­ծո-դրա­ծո իշ­խա­նիկ­նե­րի նվի­րա­բե­րու­մը 5-հա­զա­րա­մյա հայ­կա­զյան մշա­կույ­թին:
Եվ այս­պես՝ Վեր­նի­սաժ: Կտավ­նե­րը հե­նած մայր հո­ղին և ձա­խու­թյան ճա­խա­րա­կը մա­նե­լով նկա­րի­չը սպա­սում է: Սպա­սում է մեկ օր, եր­կու օր, մեկ ա­միս: Վեր­ջա­պես (գլ­խա­վո­րա­պես օ­տա­րազ­գի գնոր­դը) ժա­մա­նում է Վեր­նի­սաժ: ՈՒ­շի ու­շով զն­նում է գոր­ծը, գնում է այն և հե­ռա­նում: Բայց այս­պես լի­նում է դեպ­քից դեպք: Դրու­թյան տե­րը հա­կան­կա­րիչն է, նա է սահ­մա­նում վեր­նի­սա­ժյան խա­ղադ­րույք­նե­րը, սահ­մա­նե­լով ի­րաց­նում է սե­փա­կան գույ­նզ­գույն մղ­ձա­վան­ջը, ան­զուսպ պատ­ճե­նում է այս կամ այն վար­պե­տի հան­րա­ծա­նոթ գոր­ծը, նկա­րում է Սիս և Մա­սիս, և ան­դառ­նա­լիո­րեն այ­լա­սե­րում է պար­զա­սիրտ մարդ­կանց գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կը:
Եվ ա­հա պա­տե­պատ խփ­վե­լով մտո­րում եմ. գու­ցե հա­սու­նա­ցել է պա­հը պատ­մա­կան՝ նրանց (ի­մա՝ հա­կա­նկա­րիչ­նե­րին) վեր­նի­սա­ժա­յին տա­րածք տրա­մադ­րե­լու մայ­րա­քա­ղա­քի ծայ­րա­մա­սե­րից մե­կում և դար­պա­սին փակց­նե­լու մի հս­կա ցու­ցա­նակ, վրան գր­ված վառ կար­միր տա­ռե­րով՝
ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՑ ՀԱ­ԿԱԱՐ­ՎԵՍՏ
և մի փոք­րա­տառ լրա­ցում՝ «Գե­ղար­վես­տա­կան ճա­շակ ու­նե­ցող մարդ­կանց մուտ­քը խս­տիվ ար­գել­վում է, զի վտան­գա­վոր է կյան­քի հա­մար»:
ՎԵ­ՆԵ­ՏԻ­ԿՅԱՆ ՊՈՐ­ՏԱ­ՊԱՐ՝ ՋԵՐ­ՄԱ­ՆՈ­ՅԻ ՆՎԱ­ԳԻ ՏԱԿ
2005 թվա­կան: Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նում (Երևան, Ա­բո­վյան-16) կազ­մա­կերպ­վեց Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի անդ­րա­նիկ ցու­ցա­հան­դե­սը: Հրա­վեր­ներ ու­ղարկ­վե­ցին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հոգևոր ու աշ­խար­հիկ տե­րե­րին, հարգևոր այ­րաց ու տիկ­նանց: Ինչ խոսք, որ հրա­վեր ու­ղարկ­վեց Ար­ցա­խի հե­րոս, 3-րդ հան­րա­պե­տու­թյան 2-րդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Նա­խա­գա­հա­կան նս­տա­վայ­րը հաս­տա­տեց նա­խա­գահ Քո­չա­րյա­նի այ­ցը: Կե­սօր էր, ար­վես­տա­սեր հան­րու­թյու­նը, Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րը և այլ պատ­վար­ժան այ­րեր ու տիկ­նայք սպա­սում էին… Բա­ցու­մից րո­պե­ներ ա­ռաջ պարզ­վեց, որ Ար­ցա­խի հե­րո­սը ճա­նա­պար­հից շեղ­վել և ուղևոր­վել է դե­պի ՆՓԱԿ, ուր հեր­թա­կան ուլտ­րա-ա­զա­տա­կան ցուցքն էր:
ՆՓԱԿ, Նո­րա­րար փոր­ձա­ռա­կան ար­վես­տի կենտ­րոն: Հիմ­նա­դիրն է սփյուռ­քա­հայ Սո­նիա Պա­լա­սա­նյա­նը, կազ­մա­վոր­վել է 1994-ին, դռ­նե­րը բա­ցել է 1996-ին:
Ո՞րն էր ՆՓԱԿ-ի նո­րա­րար փոր­ձա­ռու­թյու­նը: Ա­հա նրա հա­վա­տո հան­գա­նա­կը. «…Օ­ժան­դա­կել և քա­ջա­լե­րել ար­վես­տի բնա­գա­վա­ռում ան­կաշ­կանդ ար­տա­հայ­տու­թյու­նը, ստեղ­ծել ար­վես­տի ոչ կո­մեր­ցիոն մթ­նո­լորտ, ներ­կա­յաց­նել հայ­կա­կան ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյա­նը»: Այս մա­նի­ֆես­տում գա­ղա­փա­րա­կան մե­խը «ան­կաշ­կանդ ար­տա­հայ­տու­թյունն» է:
Ար­տա­հայտ­վել և ար­տա­հայտ­վում են: Ան­կաշ­կանդ և ա­նո­ղոք:
ՆՓԱԿ-յան ռազ­մա­վա­րու­թյան հնո­ցը Վե­նե­տիկն է (մի՞­թե ա­կա­մա զու­գա­հեռ չի քաշ­վում ՀՀ ա­ղե­տա­բեր սահ­մա­նադ­րու­թյան կն­քա­հայր տխ­րահռ­չակ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան հետ):
1956 և 1958 թվա­կան­նե­րին հրա­շա­լի հայ գե­ղան­կա­րիչ Հով­հան­նես Զար­դա­րյա­նը Վե­նե­տի­կում մաս­նակ­ցում է բիե­նա­լե­նե­րի: Եվ զար­ման­քով նշում է, որ գա­ղա­փա­րա­կան խոր բո­վան­դա­կու­թյան, մարդ­կա­յին կեն­դա­նի ապ­րում­նե­րի, գե­ղար­վես­տա­կան ներ­դաշ­նակ ձևե­րի հետ մեկ­տեղ գրե­թե իս­պառ բա­ցա­կա­յում է ազ­գա­յին տար­րը:
Նո­րան­կա­խա­կան շր­ջա­նում ա­հա ինչ է նշում կեր­պար­վես­տա­յին գոր­ծու­նեու­թյան տա­ղան­դա­վոր կազ­մա­կեր­պիչ և նո­րա­րար հան­րա­հայտ Հեն­րիկ Ի­գի­թյա­նը. «Նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րից շա­տե­րը շփոթ­վա­ծու­թյան, լք­վա­ծու­թյան և ա­վե­լոր­դու­թյան զգա­ցում ապ­րե­ցին: Բախ­տի քմա­հա­ճույ­քին թողն­ված ե­րի­տա­սարդ­նե­րի մի մասն ա­գա­հո­րեն նետ­վեց արևմտաեվ­րո­պա­կան ու ա­մե­րի­կյան հին ամ­սագ­րե­րի փո­շե­պատ կույ­տե­րի վրա՝ ո­րո­նե­լով «նոր» գա­ղա­փար­ներ, ջա­նա­լով դրանք մե­խա­նի­կո­րեն ներ­մու­ծել մեր՝ ա­ռանց այդ էլ փուխր գե­ղար­վես­տա­կան մի­ջա­վայ­րի մեջ, ին­չը, բնա­կա­նա­բար, հան­գեց­րեց սո­վո­րա­կան բա­նա­գո­ղու­թյան և, որն ա­վե­լի վատ է, նպաս­տեց ար­հես­տի անկ­մա­նը»:
Փակ­վե­ցին դար­պաս­նե­րը, գոց­վե­ցին հու­սո դռ­ներն ու պա­տու­հան­նե­րը: Վար­կա­յին վա­րա­կի հա­մա­ճա­րա­կով ախ­տա­հար­ված մեր իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­խա­վը պար­զել էր հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տում ազ­գա­յին էու­թյան ժխտ­ման դրո­շա­կը: (Սույն դրո­շը ա­լե­ծուփ փող­փո­ղում է մեր օ­րե­րում):
Դա­վա­դիր էին նփա­կյա­նա­կան­նե­րի դրսևո­րույթ­նե­րը: 1997-ին Դա­վիթ Կա­րե­յա­նը հռ­չա­կում է «Այլևս ոչ մի պատ­մու­թյուն» տա­րա­ծա­կան տեքս­տը: 2002-ին Լու­սի­նե Դա­վի­դյա­նը ներ­կա­յաց­նում է «Իմ ա­րյու­նը չի հի­շում ձեր պատ­մու­թյու­նը» լու­սան­կար­չա­կան բազ­մա­խոս­տում ինս­տա­լյա­ցիան: «Ձեր պատ­մու­թյու­նը» մեր հա­յոց պատ­մու­թյունն է: ՆՓԱԿ-յան տե­սա­բան և քա­րո­զիչ Վար­դան Ա­զա­տյա­նը ջեր­մե­ռան­դո­րեն անդ­րա­դար­ձավ վե­րոն­շյալ ցուց­քին՝ նշե­լով ի մաս­նա­վո­րի հետևյա­լը. «Լու­սան­կար­չա­կան այս ինս­տա­լյա­ցիան կա­րող ենք ըն­թեր­ցել որ­պես հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան գի­տակ­ցու­թյու­նը հա­յոց պատ­մու­թյամբ լվա­նա­լու դեմ հա­կա­ռեակ­ցիա»:
Այս հա­կաազ­գայ­նա­կա­նու­թյան թի­կուն­քում հայ­կա­կան պե­տու­թյունն էր կանգ­նած իր ա­ներևույթ զրահագ­նաց­քնե­րով: (Աս­վա­ծը հն­չեց զգաց­մուն­քա­յին հռե­տո­րա­բա­նու­թյա՞մբ: Ա­մենևին: Տե­սեք. 2002-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան թիվ 202 ո­րոշ­մամբ ՆՓԱԿ-ին ան­վար­ձա­հա­տույց ի գոր­ծա­ծում հան­ձն­վեց հրա­շա­լի ե­ռա­հարկ շի­նու­թյու­նը, ո­րը ՀՀ-ի, այն է՝ ժո­ղովր­դի և պե­տու­թյան սե­փա­կա­նու­թյունն է: Դուք, խնդ­րում եմ, հի­շեք, թե ինչ շենք կամ տա­րածք է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը նվի­րա­բե­րել հայ ար­վես­տին, գի­տու­թյանն ու մշա­կույ­թին 1991-ից մինչ օրս: Զուր մի փնտ­րեք, չեք գտ­նի): ՆՓԱԿ-ի գա­ղա­փա­րա­կան ստն­տու­նե­րից մե­կը՝ Վե­նե­տի­կի 47-րդ բիե­նա­լեի պա­տաս­խա­նա­տու և խնա­մա­կալ Ջեր­մա­նո Ջե­լան­տին, հայ ար­վես­տա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցած ցու­ցա­հան­դե­սի պատ­կե­րագր­քում ուղ­ղա­կի շա­րադ­րեց վե­նե­տի­կյան այս դա­վա­դիր գոր­ծըն­թաց­նե­րի ռազ­մա­վա­րու­թյու­նը. «Ար­վես­տա­գե­տը պատ­կա­նում է ոչ թե ազ­գին, այլ ար­վես­տի պատ­մու­թյա­նը… մենք մար­տահ­րա­վեր ենք նե­տում տա­րած­քայ­նու­թյա­նը՝ փոր­ձե­լով ար­վեստն ա­զա­տել ազ­գա­յին հատ­կա­նիշ­նե­րից»:
Ա­հա բնո­րոշ մի գե­ղան­կար, ո­րի հե­ղի­նա­կը Ար­ման Գրի­գո­րյանն է. «Հա­յե­րը սի­րում են Ռեմբ­րան­դին» (1994 թ.):
Ա­հա նաև երդ­վյալ նփա­կյան­ներ Կա­րեն Անդ­րեա­սյա­նի և Կա­րի­նե Մա­ցա­կյա­նի «քերթ­վածք­նե­րը»: Մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ան­տե­ղի՞ են: Բնավ: Ա­հա մի դր­վագ Մար­տին Մի­քա­յե­լյա­նի «Կեց­ցե ա­զա­տու­թյու­նը» հրա­պա­րա­կու­մից («Հայ ար­վեստ», 2002 թ.). «…ՆՓԱԿ-ը ա­զատ, ան­կախ Հա­յաս­տա­նի ծնունդն է՝ թերևս շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, կա­պի­տա­լիզ­մի, տն­տե­սու­թյան, քա­ղա­քա­կա­նու­թյան, մշա­կույ­թի գլո­բա­լաց­ման, հա­մընդ­հա­նուր «կոլ­խո­զի» ջա­տա­գո­վը: Նրանց վար­քին հետևե­լիս հա­վա­տում ենք ֆրան­սիա­ցի սո­ցիո­լոգ­նե­րից մե­կի այն պնդ­մա­նը, թե մենք ար­վես­տի հո­գե­վար­քի վկա­ներն ենք»:
ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ
Ան­կաս­կած տե­ղին է բնու­թագ­րումս՝ ՆՓԱԿ-ը կեր­պար­վես­տի ա­ղանդ է: Այն պետք է օ­տա­րե՞լ երկ­րից: Ա­մենևին: Անհ­րա­ժեշտ է ազ­գայ­նաց­նել ՆՓԱԿ-ին նվի­րա­բե­րած շքեղ շեն­քը և ստեղ­ծել ար­դի հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ռազ­մա­վա­րա­կան հիմ­նա­րար մի ծրա­գիր: Այ­սինքն՝ պե­տու­թյու­նը ի­րա­կան պար­տա­վո­րու­թյուն զգա նկար­չի հան­դեպ, վե­րա­կանգ­նի պե­տա­կան պատ­վե­րի ինս­տի­տու­տը, հայ ժա­մա­նա­կա­կից կեր­պար­վես­տը դուրս բե­րի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներ, ըն­դու­նի օ­րենք նկար­չի մա­սին, ձևա­վո­րի կեր­պար­վես­տի ներ­քին մր­ցու­նակ շու­կա և, ի վեր­ջո, էա­պես գի­տակ­ցի, որ ար­դի կեր­պար­վես­տի վա­ճառ­քով ար­տա­քին աշ­խար­հում կա­րող է առն­վազն կրկ­նա­պատ­կել պե­տա­կան գան­ձա­րա­նը:
Ի դեպ, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում շատ բարձր են գնա­հատ­վում սոց­ռեա­լիզ­մի շր­ջա­նի գոր­ծե­րը: Գնա­հատ­վում են նաև մի քա­նի հայ նկա­րիչ­ներ, ո­րոնք հա­ջո­ղու­թյան են հա­սել բա­ցա­ռա­պես սե­փա­կան ջան­քե­րով:
Ժա­մա­նա­կա­կից հայ նկա­րի­չը հա­սակ առ­նե­լով հայ­տն­վում է ֆան­տաս­մա­գո­րիա­յի (կամ էլ գու­ցե տրա­գի­ֆար­սի) խոր­խո­րա­տում, զի ստա­նում է նվաս­տա­ցու­ցիչ թո­շակ, քան­զի նրա տաս­նա­մյակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը աշ­խա­տանք չի հա­մար­վում:
Ի դեպ, կեր­պար­վես­տում գոր­ծու­նեու­թյան ե­րեք բնու­թագ­րիչ ար­տա­հայ­տու­թյուն­ներ կան՝ «ստեղ­ծա­գոր­ծու­թյուն», «գործ» և «աշ­խա­տանք»: Իսկ այժմ լյառն Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո փակ­վել են հայ նկա­րիչ­նե­րի (այն է՝ գե­ղան­կա­րիչ­նե­րի, քան­դա­կա­գործ­նե­րի, գրա­ֆիկ­նե­րի, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի նկա­րիչ­նե­րի և ար­վես­տա­բան­նե­րի) հու­սո դռ­նե­րը:
Ե՞րբ կբաց­վեն դռ­ներն հու­սո…
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao