Yerevan Perspectives International Music Festival
 

Ամե­նա­մե­ղա­վոր մար­դը, որ ու­նի մեղ­քի գի­տակ­ցու­թ­յուն, չի ցան­կա­նա մեղ­քե­րի մեջ մեռ­նել

Ամե­նա­մե­ղա­վոր մար­դը, որ ու­նի մեղ­քի գի­տակ­ցու­թ­յուն, չի ցան­կա­նա մեղ­քե­րի մեջ մեռ­նել
06.09.2019 | 00:06
«Ա­հա­վա­սիկ Ես դռան ա­ռաջ եմ և բա­խում եմ. ե­թե մե­կը ա­կանջ դնի Իմ ձայ­նին և բաց ա­նի դու­ռը, կմտ­նեմ նրա մոտ և կընթ­րեմ նրա հետ» (Հայտ. 3;20)
Քրիս­տոս մշ­տա­պես թա­կում է մեր սր­տի դռ­նե­րը, որ­պես­զի մեզ մե­ռե­լու­թյու­նից կյան­քի կո­չի և մաս­նա­կից դարձ­նի հոգևոր հա­վի­տե­նա­կան խրախ­ճան­քին Եր­կն­քի Ար­քա­յու­թյան մեջ:
Մենք ապ­րում ենք մեր կյան­քի ժա­մա­նա­կը, ինչ­պես ու­րիշ­ներ ապ­րել են նախ­կի­նում, և նրանց ան­ցյա­լի, լի­նե­լու­թյան մա­սին խո­սում են գե­րեզ­ման­նե­րը: Այժմ ապ­րե­լու մեր հերթն է, ժա­մա­նա­կը` կարճ ու ա­րա­գա­հոս: Աշ­խար­հի աղ­մուկ-ա­ղա­ղա­կի, բթաց­նող ձայ­նե­րի, ա­հա­սար­սուռ ար­հա­վիրք­նե­րի, փո­ղա­պաշ­տու­թյան ու փո­րա­պաշ­տու­թյան մեջ բթա­ցած` չենք էլ նկա­տում, թե ինչ­պես է անց­նում մեր կյան­քը, ան­գամ այն­քան ենք ամ­բար­տա­վան դար­ձել, որ գո­նե մի պահ չենք էլ մտա­ծում մեր հո­գու փր­կու­թյան մա­սին, ու այն­քան խլա­ցել, որ չենք լսում Աստ­ծո ձայ­նը: Նա թա­կու՛մ է մեր սր­տի դռ­նե­րը, Նա մեր խղ­ճի մի­ջո­ցով փոր­ձում է մեզ հետ պա­հել մեր մո­լո­րյալ ու կորս­տա­բեր ըն­թաց­քից, բայց մենք ա­սում ենք` ո՛չ: Նա ծն­վեց, որ­պես­զի ապ­րենք, մենք ա­սա­ցինք. «Քեզ չենք ճա­նա­չում»։ Նա բժշ­կեց մեզ, մենք ապ­տա­կե­ցինք Նրան մեր մեղ­քե­րով, Նա Ե­կե­ղե­ցի հիմ­նեց` որ­պես քա­վա­րան, մենք նա­խընտ­րե­ցինք հո­գե­կոր­ծան ա­կումբ­ներն ու խրախ­ճան­քը, վա­նե­ցինք Աստ­ծուն մեր մի­ջից, ըն­կանք ա­նօ­րի­նու­թյան գիր­կը, մեղ­քին մեղք ա­վե­լաց­նե­լով` ա­տե­լի ե­ղանք Աստ­ծուն և ցան­կա­լի` սա­տա­նա­յին: Ին­չու՞ ենք այս­քան չար ու շնա­ցող, ո՞վ կամ ի՞նչն է դր­դում մեզ լի­նե­լու այդ­քան վա­տը, և ին­չու՞ չենք ցան­կա­նում փոխ­վել: Ո­րով­հետև ծախ­վել ենք սա­տա­նա­յին և ու­րա­ցել բա­րու­թյուն ու բա­րիք ա­րա­րող Աստ­ծուն: Քրիս­տոս մեզ ձրի փր­կու­թյուն պարգևեց` Ին­քը վճա­րե­լով մեր պարտ­քե­րը, իսկ մենք մեր փր­կագն­ված հո­գին նո­րից ու նո­րից վաշ­խա­ռուի նման տա­լիս ենք օ­տա­րին և առ­նում ենք մեր տո­կոս­նե­րը` հա­վի­տե­նա­կան մահ և դա­տա­պար­տու­թյուն:
Ա­մե­նաան­հա­վատ մար­դը, որ ա­մեն տեղ, ա­մե­նուր քա­րո­զում է, թե Աստ­ված չկա, հան­կարծ նե­ղու­թյան պա­հին ա­ղո­թում է Աստ­ծուն և իր փր­կու­թյու­նը ո­րո­նում Եր­կն­քում: Մենք մաս ու բա­ժին ու­նենք Ա­րար­չից, ինչ­պես մեր զա­վակ­նե­րը` մե­զա­նից , և դա ա­ռա­վել հաս­տատ­վեց Քրիս­տո­սի Ծնն­դյամբ:
«Ե­թե չհա­վա­տաք, որ Ես Եմ, ձեր մեղ­քե­րի մեջ կմեռ­նեք» (Հովհ. 8;24): Ա­մե­նա­մե­ղա­վոր մար­դը, որ ու­նի մեղ­քի գի­տակ­ցու­թյուն, չի ցան­կա­նա մեղ­քե­րի մեջ մեռ­նել, բայց և չցան­կա­նա­լով` ար­հա­մար­հում է Աստ­ծո ա­մե­նօրհ­նյալ պատ­վի­րան­նե­րը և մնում խա­վա­րի մեջ: Ան­ցած դա­րի յո­թա­նա­սուն տա­րի­նե­րը հա­վա­տի հաս­տա­տու­թյան փոր­ձա­քար ե­ղան մեր ժո­ղովր­դի զա­վակ­նե­րի հա­մար, նրանք ­դա­դա­րե­ցին դե­պի Եր­կինք կար­կա­ռել ձեռ­քե­րը, լռե­ցին ա­ղո­թող բե­րան­նե­րը, դա­տարկ­վե­ցին ե­կե­ղե­ցի­նե­րը, բայց Աստ­ծո գո­յու­թյան մա­սին խո­սում էին ե­կե­ղե­ցու քա­րե­րը. «Ա­սում եմ ձեզ, որ ե­թե դրանք լռեն էլ, այդ քա­րե­րը կա­ղա­ղա­կեն» (Ղուկ.19; 40): Քա­րե­րը ա­ղա­ղա­կե­ցին, բայց մեր սր­տե­րը քա­րա­ցան, որ­պես­զի չլ­սենք դրանց ձայ­նը, որ խո­սում է մեր քա­րա­ցող սր­տի ու մեռ­նող խղ­ճի մի­ջո­ցով:
Հա­վատ­քը միա­վո­րող ուժ է ե­ղել մեր ազ­գի գո­յու­թյան հա­մար, և այ­սօր ան­փու­թո­րեն կամ անզ­գու­շո­րեն կորց­րել ենք այն, ի­րա­կա­նում` ինք­նա­կամ հրա­ժար­վել ենք նրա­նից:
Մենք չենք հա­վա­տում Խոս­քի խոստ­մա­նը. «Ձեզ որբ չե՛մ թող­նի, կգա՛մ ձեզ մոտ» (Հովհ 14;18): Թեև «Կգան օ­րեր, երբ Փե­սան նրան­ցից կվերց­վի, և նրանք սուգ կպա­հեն» (Մատթ. 9;15): Բայց «Ես պի­տի ա­ղա­չեմ Հո­րը, և Նա մի այլ Մխի­թա­րիչ պի­տի տա ձեզ, որ­պես­զի հա­վի­տյան ձեզ հետ բնակ­վի» (Հովհ. 14;16): Իսկ մենք մեր­ժում ենք Նրա Մխի­թա­րու­թյու­նը. մեզ ո՛չ հար­սա­նիք է պետք, ո՛չ փե­սա, ո՛չ սուգ, ո՛չ մխի­թա­րիչ:
Մի կյանք ենք ապ­րում, թո­ղեք` հան­գիստ, ան­դարդ, ան­հոգս ապ­րենք, մեզ այս­տեղ էլ վատ չեն կե­րակ­րում, և մենք ոչ մի տեղ չենք ու­զում գնալ. ճա­նա­պար­հը նեղ է, դու­ռը նեղ է, ճշ­մար­տու­թյու­նը` ան­հա­վա­տա­լի, կյան­քը` ան­հա­սա­նե­լի ու ա­նի­րա­կան: Աշ­խար­հը փո­փոխ­վում է, մենք էլ ստիպ­ված` հար­մար­վում: Մենք ինք­ներս ու­րիշ դռ­ներ ենք փնտ­րում և ու­րիշ ա­կանջ­ներ:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 142

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao