Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մանարյանական արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրություն

Մանարյանական արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրություն
07.09.2019 | 10:29

Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը:

Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։

Սեպտեմբերի 7-ին կտրվի նաև տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ