Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելու է հոկտեմբերի 31-ին

Բորիս Ջոնսոն. Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելու է հոկտեմբերի 31-ին
10.09.2019 | 13:43

«Չնայած Համայնքների պալատի դիմադրությանը, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն լքելու է հոկտեմբերի 31-ին», - Դուբլինում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Եվրամիությունում բոլորն էլ հասկանում են, որ բրեկզիտի բանակցությունները շատ են ձգձգվել: Մենք բոլորս էլ ցանկանում ենք այս հարցը վերջնականապես փակել: Մենք Եվրամիությունը կլքենք հոկտեմբերի 31-ին: Կարծում եմ, որ խորհրդարանականները ի վերջո կհասկանան, որ դա իմաստուն որոշում է, որը հիմնված է բրիտանացի ժողովրդի` հանրաքվեի միջոցով արտահայտված կամքի վրա», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ