Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ նախագահը պատրաստ է միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին

ԱՄՆ նախագահը պատրաստ է միանալ Ուկրաինայի հարցով բանակցություններին
10.09.2019 | 13:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի բանակցություններին, որոնք հայտնի են «նորմանդյան ձևաչափ» անվամբ և նպատակ ունեն վերջ տալ հակամարտությանը Ուկրաինայի արևելքում: «Կարծում եմ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը շատ մեծ ու դրական քայլ է: Եթե նրանք ցանկանան, որ ես միանամ այդ ձևաչափին, ես կմիանամ», - ասել է Թրամփը «Ամերիկայի ձայն»-ին հարցազրույցում:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ