«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կառավարման համակարգն ապրում է ՖԲ-ում

Կառավարման համակարգն ապրում է ՖԲ-ում
10.09.2019 | 13:47

«Հրապարակը» գրում է. «Բացի այն, որ ողջ կառավարման համակարգն այսօր «նստած» է Ֆեյսբուքում, և վարչապետով, նախարարներով, ԱԺ նախագահ-փոխնախագահներով ապրում են ՖԲ-ում, նաև համացանցում վարկանիշային չափումներ-մոնիթորինգ է արվում ու ներկայացվում վարչապետին։ Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում առաջին տեղերում են Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։ Վերջինիս տեղը եռյակում ապահովվում է ծանր աշխատանքի շնորհիվ․ ողջ ոստիկանության համակարգը՝ ազգուտակերով, մերձավորներով, Ֆեյսբուքում զբաղված են ոստիկանությանն ու անձամբ ոստիկանապետին գովերգելով, բացասական «քոմենթներին» պատասխանելով և վարկանիշային հարցումներում քվեարկելով»:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ