Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատգամավորական մանդատը վայր դնելու Էդգար Առաքելյանի որոշումը խոր արմատներ ունի

Պատգամավորական մանդատը վայր դնելու Էդգար Առաքելյանի որոշումը խոր արմատներ ունի
10.09.2019 | 13:48

«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խոր արմատներ ունի: Խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը ևս պետք է լքեր խմբակցությունը: Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Նա էլ ստիպված հրաժարվել է մանդատից: Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաև Էդգար Առաքելյանի հետ, նրանք հերքել են թերթի տեղեկությունները:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ