Yerevan Perspectives International Music Festival
 

ԵՊՀ գիտխորհրդի նիստը թեժ է լինելու

ԵՊՀ գիտխորհրդի նիստը թեժ է լինելու
10.09.2019 | 13:50

«Հրապարակը» գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը որոշել է համալսարանի արհմիությունը լուծարել, որովհետև չի համաձայնել 30 աշխատակցի կրճատելու իրորոշման հետ: Գևորգյանը պատրաստվում է միակողմանի խզել արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը։ «Ճգնաժամային կառավարման կոչված Գեղամ Գևորգյանը հասցրեց իր դեմ լարել ողջ համալսարանը. սա միայն անհնազանդներին իր թրի տակով անցկացնելու կռիվ չէ, նաև նյութական խնդիրներ են լուծվում` ստեղծել նոր արհմիություն և արհմիության ֆինանսական հոսքերը կառավարելի դարձնել», - ասաց ԵՊՀ պատասխանատուներից մեկը: Բայց չէ՞ որ Գևորգյանը ԺՊ է և նոյեմբերի 25-ին կարող է լքել ռեկտորի պաշտոնը։ «Նա մեծ հավակնություններ ունի. կարծում է, որ սորոսական Հովհաննես Հովհաննիսյանին համալսարանը չի ընդունի, ինքը կմնա միակ ֆավորիտը։ Եթե այդպես չլինի, ունի պահեստային տարբերակ` դառնալ ԳԱԱ պրեզիդենտ․ այդ ուղղությամբ ևս աշխատում է։ Ինչ վերաբերում է արհմիության հետ կոլեկտիվ պայմանագրի խզմանը, միակողմանի լուծելու իրավունք ինքը չունի, ու դա օրենքի բիրտ խախտում է. պետք է ունենա բոլոր աշխատակիցներիս, դեկանների համաձայնությունը»:


Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին հարցրինք` ռեկտորի պաշտոնակատարը ձեզ հետ քննարկե՞լ է պայմանագիրը լուծելու խնդիրը։ «Ոչ ռեկտորատի նիստում, ոչ կից խորհրդում հարցի մասին չի տեղեկացվել, պարզաբանում չի տրվել, պատճառների, նախադրյալների մասին որևէ բան հայտնի չէ։ Ես և մնացյալները, խնդրին տեղեկացել ենք մամուլից, արհմիության նկատմամբ ցայս որևէ պրետենզիա չի եղել։ Կարծում եմ` գիտխորհրդի առաջիկա նիստին պետք է հնչեն պարզաբանումներ»: Երեկ տեղեկացանք, որ ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն էլ է դատի տվել ԵՊՀ-ին՝ այլ աշխատանքի տեղափոխելու մասին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով»:

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao