«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ

Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ
10.09.2019 | 13:52

«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ավարտել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Դավիթ Սանասարյանը, պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել: ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի օպերատիվ միջոցառումների արդյունքներից պարզ է դառնում, որ նրա կապերի, ապօրինի գործողություններ կատարելու և այլ հանգամանքների հիման վրա տվյալներ չեն հայտնաբերել: Ի վերջո, ո՞ւմ ցուցմունքների հիման վրա է Դավիթ Սանասարյանը հայտնվել մեղադրյալի աթոռին, և ի՞նչ է սպասվում դատարանում: «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի քրեական գործով, և ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը: Նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, նրան հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է` սպառնալիքից ելնելով: «Ժողովուրդի» տեղեկություններով` այս գործով որևէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, և ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա»:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ