Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դարձյալ մերժեց Ջոնսոնի առաջարկը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դարձյալ մերժեց Ջոնսոնի առաջարկը
10.09.2019 | 13:53

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քվեարկեցին երկրում վաղաժամկետ ընտրությունների անցկացման դեմ՝ սեպտեմբերի 10-ին հայտնել են լրատվամիջոցները։ Վաղաժամկետ ընտրություններին կողմ են 293-ը, դեմ՝ 46-ը: 650 պատգամավորներից շատերը որոշել են չքվեարկել ոչ կողմ, ոչ դեմ: Որպեսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը հավանության արժանանար, պետք Է պաշտպանեին Համայնքների պալատի անդամների առնվազն երկու երրորդը՝ առնվազն 298 պատգամավոր, այդ արդյունքին հասնել չհաջողվեց: Անցյալ շաբաթ խորհրդարանը նույնպես մերժել Էր կառավարության առաջարկը: Ջոնսոնն առաջարկում Էր ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալու վերջին ժամկետը:


Ընտրությունների հարցով քվեակությունից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկետ ընտրությունների հարցի շուրջը պատգամավորները կրկին քվեարկել կարող են վերադառնալուց հետո, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ ընտրություններ կարելի կլինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ ժամկետից՝ հոկտեմբերի 31-ից, հետո: Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհին ստորագրել Է օրենք, որը հետաձգում Է ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, եթե մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը համաձայնագիր չստորագրվի Բրյուսելի հետ։

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ