Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
10.09.2019 | 13:54

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Օրենսդրական առաջարկով նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Հեղինակի խոսքով՝ առաջարկվում է վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի միջև առկա հակասությունը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ