Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Տոնոյանը փորձել է վերջ տալ արատավոր սխեմային

Դավիթ Տոնոյանը փորձել է վերջ տալ արատավոր սխեմային
10.09.2019 | 13:55

«Ժողովուրդը» գրում է «Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: Հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Տոնոյանը փորձել է վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:


Օրերս բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է, եւ մի շարք խոշոր մատակարարների ՊՆ-ից որոշ պաշտոնյաներ ասել են` գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն մրցույթում: Եվ, ահա, այս գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը եւ կանգնեցրել է գործընթացը, ու այս գործընթացի հետեւանքով, մեզ հասած լուրերի համաձայն, ՊՆ-ում մեկ պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից»։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ