Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ ինչպես են ՀԱՊԿ-ի ու Հայաստանի վարկանիշը բարձրացրել

Այդ ինչպես են ՀԱՊԿ-ի ու Հայաստանի վարկանիշը բարձրացրել
10.09.2019 | 13:58

Կան քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, որոնք կարողանում են շատ հեշտ բոլոր իշխանությունների ժամանակ հարմարվել, թեքվել դեպի ուժի կենտրոնը, ճկվել-կռվել ու մեկ օրում դառնալ թիմի մարդ։ Այսօր այս տպավորությունը կարելի է ստանալ՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մտքերին հետևելով։ «Եթե մենք նայում ենք կազմակերպության շահերի տեսակետից, ապա կազմակերպությունը դրանից շահեց։ Բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նման դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել իրավիճակը․․․Եթե ՀՀ քայլերի շնորհիվ ՀԱՊԿ հեղինակությունը բարձրանում է, այսինքն՝ անորոշությունը վերանում է, ապա, բնական, է, Հայաստանի հեղինակությունը ևս դրանից բարձրանում է»,- անդրադառնալով ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետ կանչման գործընթացին և դրա բացասական ազդեցության մասին, ասել է Քոչարյանը։


Ընդդիմադիր դաշտից իշխանություն եկած Քոչարյանն արագ ինտեգրվեց նախկին համակարգին, հետո եկան «հեղափոխականները», այսօր նա կրկին «թամբի վրա» է՝ քայլողների արտաքին քաղաքականության պատասխանատուներից է։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ բավականին մեծ կենսափորձ ունեցող Քոչարյանը հայտարարում է, թե Յուրի Խաչատուրովի հետ կանչելուց հետո և ՀԱՊԿ-ի, և Հայաստանի վարկանիշը բարձրացել է։ ՈՒզում ես հասկանալ, մարդը իշխանության PR-ով է զբաղվում, թե Հայաստանի արտաքին հարաբերություններով։ Քոչարյանի տրամաբանությամբ, պետք է Հայաստանի նոր ղեկավարությունը ՀԱՊԿ-ում մի այսպիսի անհասկանալի «ճաշ եփեր», որպեսզի օրենսդրական որոշակի բացերը կարգավորվեր։ Այսինքն, գլխավոր քարտուղարին պիտի մեղադրանք առաջադրեին, բերման ենթարկեին, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները հասկանային, որ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում օրենսդրական որոշակի խնդիրներ կան։


Բայց այս ամենը դեռ մի կողմ, Քոչարյանն ասում է, թե այս ամենից շահեց ՀԱՊԿ-ն ու Հայաստանը։ Այստեղ են ասել՝ իա՜, իրո՞ք։ Այդ որ օրվանից է կառույցի վարկաբեկումը և անդամ երկրների հետ լուրջ կոնֆլիկտը համարվում վարկանշի բարձրացում։ Թե՞ Բելառուսի նախագահի՝ մեր վարչապետին ուղղված «առանձնահատուկ» բառուբանը Փաշնյանի վարկանիշը կտրուկ երկինք բարձրացրեց։ Էլ չենք խոսում ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը։
Իսկ հիմա հարց, պարոն Քոչարյանին, որ Խաչատուրովի հետ կանչմամբ այդքան մեծ վարկանիշ եք բերում մեզ ու ՀԱՊԿ-ին, ինչու մինչև հիմա այս իշխանությունն այդ մարդու հանդեպ առաջադրված մեղադրանքին միսուարյուն չի տվել, ինչու՞ այդ վարկանիշ բարձրացնող երկրին՝ Հայաստանին, չտվեցին հնարավորություն նոր գլխավոր քարտուղարի թեկնածու նշանակելու, չէ՞ որ կառույցի վարկանիշը երկինք էր հասցրել։
Իհարկե, Շավարշ Քոչարյանն այս իշխանության շահերը պաշտպանող մի պատասխան կունենա այս հարցերին, բայց գոնե դիվանագիտորեն ձևակերպի, այլապես լրիվ հակառակ բան է ստացվում։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ