2018 թվա­կա­նից Հա­յաս­տանն ա­հա­բե­կիչ­նե­րի թի­րա­խում է

2018 թվա­կա­նից Հա­յաս­տանն ա­հա­բե­կիչ­նե­րի թի­րա­խում է
10.09.2019 | 21:29
Շա­րու­նա­կում ենք ու­սում­նա­սի­րել 2019 թ. օ­գոս­տո­սը Հա­յաս­տա­նում։ Ա­հա մեզ զար­մաց­րին. տե­սեք, թե ինչ լավ է աշ­խա­տում Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ն։ Հնդ­կաս­տա­նի եր­կու քա­ղա­քա­ցու են բռ­նել, ո­րոնք ի­րենց հայ­րե­նի­քում մե­ղադր­վում են զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն­նե­րի, ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նակ­ցե­լու և այլ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար։ Եվ մի տե­սակ երկ­րորդ պլան մղ­վեց այն, որ, ախր, ա­ռա­ջի­նին ձեր­բա­կա­լել են մեր օ­դա­նա­վա­կա­յա­նում, ուր նա ա­նար­գել կեր­պով ժա­մա­նել էր Թուր­քիա­յից որ­պես սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի։ Իսկ երկ­րոր­դը ձեր­բա­կալ­վել է վրաց-հայ­կա­կան սահ­մա­նին, ո­րին նա ա­նար­գել հա­սել էր, կար­ծում եմ, նույն Թուր­քիա­յից։ Ինչ-որ վատ բան ինձ հու­շում է, որ դրանք Հնդ­կաս­տա­նի այն մու­սուլ­ման քա­ղա­քա­ցի­ներն են, ո­րոնք Սի­րիա­յում կամ Ի­րա­քում կռ­վել են «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» (ԻՊ) ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­ման կազ­մում։ ՈՒ քա­նի որ այժմ Ռու­սաս­տա­նը, Սի­րիան, Ի­րանն ու Չի­նաս­տա­նը ձեռ­նա­մուխ են ե­ղել Հյու­սի­սա­յին Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի վեր­ջին պատ­վա­րը` Իդ­լի­բի գո­տին, ոչն­չաց­նե­լուն, նրանք էլ փախ­չում են Թուր­քիա­յով։ Իսկ ին­չու՞ Հա­յաս­տան։ Դե երևի ի­մա­ցել են, որ Հա­յաս­տա­նի ու Հնդ­կաս­տա­նի միջև ան­վի­զա ան­ցա­կարգ է գոր­ծում։ Գու­ցե փոր­ձել են Հնդ­կաս­տա՞ն վե­րա­դառ­նալ...
Այդ վար­կա­ծը ես մի կողմ եմ նե­տում։ Նրանք չեն կա­րող չի­մա­նալ, որ Հնդ­կաս­տա­նում ի­րենց «սպա­սում» են։ ՈՒ­րեմն նրանց Հա­յաս­տան են ու­ղար­կել, որ նրանք այս­տեղ մեզ «զար­մաց­նեն» սուն­նիա­կան ա­հա­բեկ­չու­թյամբ։ Իսկ վեր­ջի­նիս «կե­րակ­րում» են Թուր­քիա­յի, ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Դա բազ­միցս ա­պա­ցու­ցել են Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի, Սի­րիա­յի և Ի­րա­քի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, երբ նա­խորդ տա­րի­նե­րին բա­ցա­հայ­տել են ա­հա­բե­կիչ­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րը։ Բայց Հա­յաս­տա­նում ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար հենց ո՞ր երկ­րի հա­տուկ ծա­ռա­յու­թյան պատ­վե­րով են ժա­մա­նել եր­կու մու­սուլ­ման հն­դիկ­նե­րը։ Հու­սամ, որ շու­տով Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ն, Հնդ­կաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ, մեզ կտե­ղե­կաց­նի հե­տաքն­նու­թյան ար­դյունք­նե­րի մա­սին։ Զու­գա­հե­ռա­բար ա­սեմ, որ հույս ու­նեմ նաև, որ Հա­յաս­տանն իս­կա­պես, բա­ցի ԱԱԾ-ից, ու­նի նաև այլ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներ, քա­նի որ որ­պես ան­կախ և ինք­նա­վար պե­տու­թյուն պար­տա­վոր է ու­նե­նա­լու։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի բո­լոր ըն­թեր­ցող­նե­րին խնդ­րում եմ առ­ժա­մա­նակ մո­ռա­նալ 2019-ի օ­գոս­տո­սը և եր­կու հն­դիկ ա­հա­բե­կիչ­նե­րին ու վե­րա­դառ­նալ 2018-ի մարտ-ապ­րիլ, ե­թե նրանք ի­րենց իս­կա­պես հա­մա­րում են քա­ղա­քա­ցի։ Ընդ ո­րում` հենց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի։ Հան­րու­թյան դա­տին եմ ներ­կա­յաց­նում եր­կու հա­մա­ցան­ցա­յին հղում այդ օ­րե­րի մա­սին։ Դրանք վե­րց­ված են մեր հայ­կա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րի ա­մե­նօ­րյա սո­վո­րա­կան հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից։ Պե­տու­թյան, անվ­տան­գու­թյան, հա­սա­րա­կա­կան կյան­քի, սահ­մա­նադ­րա­կան կար­գի, վեր­ջա­պես` ժո­ղովր­դի դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ նա­խա­պատ­րաս­տող հան­ցա­գործ­նե­րի կա­լա­նա­վոր­մամբ նույն­պես զբաղ­վել է Հա­յաս­տա­նի ԱԱԾ-ն։ Ժի­րայր Սե­ֆի­լյա­նի և «Սաս­նա ծռեր» խմ­բա­վոր­ման հետ կապ­ված սրի­կա­նե­րը մտադր­վել էին 100-ից մինչև 150 կա­ռա­վա­րվող ա­կան և այլ պայ­թու­ցիկ սար­քեր տե­ղադ­րել։ Որ­տե՞ղ։ «Դալ­մա մո­լում», կա­մուրջ­նե­րի մոտ կամ վրա, բնա­կե­լի տնե­րի մոտ կամ մեջ, Օ­պե­րա­յում... Պատ­րաստ­վում էին սար­սա­փի մթ­նո­լորտ ստեղ­ծե­լու երկ­րում։ 19 հո­գի։ Վե­ցը ձեր­բա­կալ­ված են («Ժա­մը լրատ­վա­կան»)։ Չե՞ք հա­վա­տում։ Նա­յեք «Է­պի­կենտ­րո­նի» ապ­րի­լի 21-ի թո­ղար­կու­մը։ Եվ հաշ­վի ա­ռեք, որ շու­տով կհետևի հրա­ժա­րա­կա­նի վե­րա­բե­րյալ Սերժ Սարգ­սյա­նի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «Ես սխալ­վել եմ, Նի­կո­լը ճիշտ է»... Դրա­նից հե­տո այն­տեղ` «վերևում», այ­նուա­մե­նայ­նիվ ինչ-որ բան է տե­ղի ու­նե­ցել, ան­կախ այն բա­նից, թե ին­չով էր զբաղ­վում նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը։ Նա մեկ Փա­շի­նյա­նի հետ էր «բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րում», մեկ Սերժ Սարգ­սյա­նի հետ հան­դի­պում։ 99 %-ը վա­խե­նում է այդ հար­ցից. գու­ցե հան­կարծ, բա­ցի ինք­նավս­տահ ու ինք­նա­գոհ քմ­ծի­ծա­ղից, Փա­շի­նյա­նը Սերժ Սարգ­սյա­նին ու հան­րա­պե­տա­կան­նե­րին շան­տա­ժի է են­թար­կել ոչ միայն փո­ղո­ցի ամ­բո­խով։ Իսկ ԱԱԾ-ն տա­րուց ա­վե­լի լռում է. իսկ ի՞նչ են տվել հե­տաքն­նու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը։ Ա­հա­բե­կիչ­նե­րը լր­ջո­րեն պատ­րաստ էին սպա­նե­լու ժո­ղովր­դին։ Իսկ Փա­շի­նյա­նը գո­ռում էր, թե իբր «ժո­ղովր­դի կող­մից է»։ Են­թա­դրենք, թե Սերժ Սարգ­սյա­նի կող­մից իշ­խա­նու­թյու­նը հանձ­նե­լու նա­խօ­րյա­կին վեց ա­հա­բե­կիչ­նե­րին ձեր­բա­կա­լե­լու գոր­ծո­ղու­թյու­նը չլի­ներ։ Ո՞վ պետք է զոհ­վեր Երևա­նում ու ողջ Հա­յաս­տա­նում տե­ղադր­ված 100-ից մինչև 150 ա­կան­նե­րի պայ­թյու­նից։ Ժո­ղո­վուր­դը։ Ոչ իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Հրա­պա­րա­կավ ու՞մ կմե­ղադ­րեին ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը կան­խե­լու հա­մար մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու մեջ։ Պարզ է, որ միայն իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րին տա­կանք­նե­րի ղե­կա­վա­րած քաո­սը կա­րող էր ա­ճել երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով. ա­մե­նու­րեք խու­ճապ կա­ռա­ջա­նար։ Ինչ­քան զո­հեր ու վի­րա­վոր­ներ կլի­նեին, միայն Աստ­ծուն է հայտ­նի։ Հենց միայն Երևա­նի կա­մուրջ­նե­րով օ­րա­կան տաս­նյակ հա­զա­րա­վոր մե­քե­նա­ներ են անց­նում, հա­զա­րա­վոր գնորդ­ներ են օ­րա­կան հա­ճա­խում «Դալ­մա մոլ», իսկ նրանք նաև բնա­կե­լի տներ էին ա­կա­նա­պա­տել...
Ինչ-որ մե­կը հարց կտա` իսկ ա­կա­նա­պա­տե՞լ էին։ Չէ՞ որ նրանց ձեր­բա­կա­լել էին։ Բայց ե­թե նրանք այ­նուա­մե­նայ­նիվ ինչ-որ բան ա­կա­նա­պե­տե՞լ էին։ Մենք գի­տենք միայն ԱԱԾ-ի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հրա­պա­րա­կած «100-ից մինչև 150» ա­կան­նե­րի մա­սին։ Իսկ ե­թե դրանք ա­վե­լի շատ են ե­ղել, քան 100-150՞-ը։ Հա­ղոր­դագ­րու­թյու­նը վե­րա­բե­րել է միայն «այս­բեր­գի տե­սա­նե­լի մա­սին»։ Ես տես­նում եմ միայն մի բան. այդ ան­հա­ջող ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյունն ակն­հայ­տո­րեն կապ­ված է «Սաս­նա ծռեր» խմ­բի 2016 թ. հու­լի­սի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան հետ, նրա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է։ Եվ 2018-ի ա­հա­բեկ­չու­թյան օ­բյեկ­տը պետք է դառ­նար ժո­ղո­վուր­դը։ Խո­շո­րա­ծա­վալ պե­տա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն էր պատ­րաստ­վում, բայց հիմ­նա­կան զո­հեր էին են­թադր­վում Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը։ Այդ կա­պակ­ցու­թյամբ վեր­հիշ­վում է նաև 63-րդ եր­թու­ղու ավ­տո­բու­սի պայ­թյու­նը Ա­ջափ­նյա­կում. նրանց կող­մից լիո­վին սպա­սե­լի էր, որ իս­կա­պես պայ­թու­ցիկ նյու­թեր էին տե­ղա­փո­խում... հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տով։
Ես հե­ռու եմ Սերժ Սարգ­սյա­նին թունդ վախ­կոտ հա­մա­րե­լու մտ­քից և հաս­տա­տե­լուց, որ նա իշ­խա­նու­թյու­նից հրա­ժար­վեց պար­զու­նակ շան­տա­ժի պատ­ճա­ռով։ Չնա­յած, ե­թե լի­նեի, ա­սենք, Հա­յաս­տա­նի քնն­չա­կան կո­մի­տեի քն­նիչ, ա­պա այդ վար­կածն ան­մի­ջա­պես չէի հա­նի հե­տաքն­նու­թյան աշ­խա­տան­քա­յին վար­կած­նե­րի ցան­կից։ Բայց վե­րա­դառ­նանք վե­րը նշ­ված հե­ռուս­տա­տե­սա­յին տե­ղե­կատ­վու­թյա­նը. պատ­րաստ­վում էր զանգ­վա­ծա­յին հան­ցա­գոր­ծու­թյուն ժո­ղովր­դի դեմ, ընդ­հա­նուր առ­մամբ` երկ­րի անվ­տան­գու­թյան դեմ։ 2018-ի ապ­րի­լին ԱԱԾ-ն ձեր­բա­կա­լում է վեց հան­ցա­գործ­նե­րի, ո­րով­հետև ե­թե հան­ցա­գոր­ծու­թյունն ա­վար­տին չի հասց­վել ոչ այն պատ­ճա­ռով, որ հան­ցա­գործ­ներն ի­րենք են հրա­ժար­վել ի­րենց մտադ­րու­թյու­նից, ա­պա հան­ցա­գոր­ծու­թյու­նը հա­մար­վում է կա­տար­ված։ Իսկ «Սաս­նա ծռե­րի» և Սե­ֆի­լյա­նի հետ կապ­ված սրի­կա­նե­րի խմ­բի չա­րա­գու­շակ թր­քա­մետ մտադ­րու­թյան ի­րա­գոր­ծու­մը խա­փա­նել է միայն ա­հա­բե­կիչ­նե­րին հայտ­նա­բե­րե­լու և ձեր­բա­կա­լե­լու գծով ԱԱԾ-ի գոր­ծո­ղու­թյու­նը։ Բայց ան­պա­տաս­խան են մնում մի շարք հար­ցեր, ո­րոնք պետք է հաս­ցեագ­րել հենց ԱԱԾ-ին և հենց Փա­շի­նյա­նին։
Իսկ ինչ­պի­սի՞ն է այն ան­ձանց ճա­կա­տա­գի­րը, ո­րոնց ձեր­բա­կալ­ման մա­սին հայ­տա­րար­վել էր ողջ Հա­յաս­տա­նով մեկ 2018 թ. ապ­րի­լի 21-ին։ Քն­նու­թյու՞ն է ըն­թա­նում։ Թե՞ դուք դա­դա­րեց­րել եք քն­նու­թյու­նը և փա­կել գոր­ծը։ Դուք, ի՞նչ է, նե­րե՞լ եք այդ 6 կամ նույ­նիսկ 19 դա­վա­ճան­նե­րին։ Թր­քա­մետ­նե­րին։ Ի՞նչ հի­մուն­քով։ «Ի­րա­վի­ճա­կը փոխ­վել ա»-ն այս­տեղ չի գոր­ծում, վար­չա­պետ Փա­շի­նյան և ԱԱԾ-ի տնօ­րեն Վա­նե­ցյան, ո­րով­հետև 2018-ի ապ­րի­լի 21-ին ձեր­բա­կալ­ված­նե­րը պատ­րաստ­վում էին սպա­նե­լու շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին։ Եվ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կս­պա­նեին, ե­թե Փա­շի­նյա­նը չբռ­նա­տի­րեր իշ­խա­նու­թյա­նը և հե­տա­գա­յում չօ­րի­նա­կա­նաց­ներ այդ բռ­նա­տի­րու­մը։ Չէ՞ որ շար­ժու­մը կոչ­վում էր «Մեր­ժիր Սեր­ժին», ոչ թե` «Նի­կոլն է վար­չա­պե­տը»։ Ո­չինչ չէր հա­ջող­վի, ե­թե հենց սկզ­բից Փա­շի­նյա­նը Գյում­րիից Երևան իր «խա­չակ­րաց ար­շա­վանքն» սկ­սեր «Ես եմ վար­չա­պե­տը» կար­գա­խո­սով։ Իշ­խա­նու­թյուն­նե՛ր, ինչ­քան կա­րե­լի է է­ժա­նա­բար խա­բել ժո­ղովր­դին, ո­րին դուք պատ­րաստ էիք ա­րյան մեջ խեղ­դե­լու այն ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, որ պատ­րաս­տում էին Սե­ֆի­լյա­նի ու «Սաս­նա ծռե­րի» հետ կապ­ված խմ­բե­րը։ ՈՒ՞ր են այժմ այն ձեր­բա­կալ­ված վեց սրի­կա­նե­րը։ Նս­տա՞ծ են, թե՞ ոչ։ Տա­նը խո­րո­վա՞ծ են ու­տում, թե՞ ինչ-որ մե­կը նրանց հս­կո­ղու­թյան տակ է պա­հում, որ «մի բա­նի դեպ­քում» նրանք այ­նուա­մե­նայ­նիվ պայ­թե­ցում­ներ ի­րա­կա­նաց­նեն Հա­յաս­տա­նի տա­րած­քում։ Կամ իշ­խա­նու­թյուն­նե­րը նրանց երկ­րից դուրս են հա­նել. ինչ ի­մա­նաս, մեկ էլ տե­սար։ Հան­կարծ գլուխ կգո­վեն, բե­րա­նից կթռց­նեն, ա­նուն­ներ, հան­դի­պա­տե­ղեր, նշա­նա­բա­ռեր կհայտ­նեն, հը՞։ Ընդ­հան­րա­պես, այդ հան­ցա­գործ­նե­րը կեն­դա­նի՞ են, թե՞ ար­դեն ոչ։
Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներ, ե­թե նրանք դեռ կեն­դա­նի են ու դեռ հե­տաքն­նու­թյան տակ, ա­պա ժո­ղո­վուրդն ինչ­քա՞ն սպա­սի գոր­ծը դա­տա­րան հանձ­նե­լուն։ Ո­րով­հետև ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի ի­մա­նա­լու, թե ինչ հիմ­քով է ձգձգ­վում այն գոր­ծը, ո­րում զոհ էր նշա­նակ­ված ին­քը` հայ ժո­ղո­վուր­դը։ Հայ ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի ի­մա­նա­լու, թե իշ­խա­նու­թյուն­ներն ին­չու չեն շտա­պում ա­նո­ղո­քա­բար պատ­ժել մեր «ներ­քին թուր­քե­րին»` ա­հա­բե­կիչ­նե­րին ու մար­դաս­պան­նե­րին։ ՈՒ­րեմն ԱԱԾ-ն ե՞րբ հան­դես կգա ժո­ղովր­դի ու երկ­րի ա­ռաջ և ազն­վո­րեն կհայտ­նի, թե ինչ է ե­ղել 2018-ի ապ­րի­լի գոր­ծի բո­լոր գոր­ծող ան­ձանց հետ, պե­տու­թյունն ինչ­պես է մտա­դիր պատ­ժե­լու այն տմար­դի­նե­րին, ո­րոնք ի­րենց թույլ էին տվել մտա­ծել հա­զա­րա­վոր հա­յե­րի ա­ռանց ընտ­րու­թյան մահ­վան են­թար­կե­լու մա­սին։
Այժմ կր­կին վե­րա­դառ­նանք եր­կու հն­դիկ ա­հա­բե­կիչ­նե­րին, ո­րոնք 2019-ի օ­գոս­տո­սին փոր­ձել էին թա­փան­ցել Հա­յաս­տան։ Հիա­նա­լի հի­շում եմ, որ Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին դեռ գար­նա­նը նա­խազ­գու­շաց­րել էր, որ ԱՄՆ-ը ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­ներ է տե­ղա­փո­խում ոչ միայն Աֆ­ղանս­տան, այլև Կով­կաս. հե­տո այդ տե­ղե­կու­թյու­նը հաս­տա­տե­ցին Ռու­սաս­տա­նի ՆԳՆ-ում։ Գրե­թե կաս­կած չկա, որ Հա­յաս­տա­նում ձեր­բա­կալ­ված հնդ­կաս­տան­ցի­նե­րը ծա­գու­մով Ջամ­մու և Քաշ­միր տա­րած­քից են, ո­րի հիմ­նա­կան բնա­կիչ­նե­րը սուն­նի մու­սուլ­ման­ներ են։ Այն­տեղ քիչ չեն ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ու խմ­բե­րը, 2012-ից այդ տա­րած­քից շա­տերն են գնա­ցել Սի­րիա և Ի­րաք` կռ­վե­լու։ Գու­ցե այդ եր­կու­սը Սի­րիա­յում և Ի­րա­քում հա­յե­րի և այլ ոչ­մահ­մե­դա­կան­նե­րի սպա­նու­թյան մաս­նա­կից­նե­րից են։ Այ­սինքն, պատ­կե­րա­վոր ա­սած, սուն­նիա­կան ա­հա­բեկ­չու­թյու­նը փոր­ձում է թա­փան­ցել Հա­յաս­տան։ Թե­կուզ այդ եր­կու­սը չլի­նեն էլ ԻՊ-ից, մեկ է, նրանք Հա­յաս­տան էին գա­լիս Թուր­քիա­յից։ Դա ոչ մե­կի մեջ տագ­նապ չի՞ հա­րու­ցում։ Հի­շենք, որ «Նի­կո­լի աս­ֆալ­տից» հե­տո հա­ճա­խա­ցել են Հա­յաս­տան թա­փան­ցե­լու փոր­ձե­րը Բանգ­լա­դե­շի, Պա­կիս­տա­նի, նույն Հնդ­կաս­տա­նի մու­սուլ­ման­նե­րի կող­մից։ Եվ այդ «հոս­քը» հիմ­նա­կա­նում նույն­պես Թուր­քիա­յից է գա­լիս, թեև դեպ­քեր են ե­ղել նաև Հա­յաս­տա­նի այլ սահ­ման­նե­րում (բա­ցի ի­րա­նա­կա­նից)։
Այդ պատ­ճա­ռով, ե­թե ԱԱԾ-ն հրա­ժար­վի Ի­րա­քում ու Սի­րիա­յում ա­հա­բե­կիչ­նե­րի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին եր­կու ձեր­բա­կալ­ված­նե­րի մաս­նակ­ցու­թյան վար­կա­ծից, Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ այդ եր­կու­սի կա­պի վար­կա­ծից, ա­պա դա, իմ կար­ծի­քով, կլի­նի կո­պիտ սխալ։ ՈՒս­տի, ե­թե մեր ԱԱԾ-ն Հա­յաս­տան ժա­մա­նած ա­հա­բե­կիչ­նե­րի գոր­ծի ման­րա­մաս­ներն ու հան­գա­մանք­նե­րը պար­զե­լու հա­մար (հա­մոզ­ված եմ, որ Հնդ­կաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն սխալ­վում, երբ «Ին­տեր­պո­լի» մի­ջո­ցով նրանց փնտ­րում են աշ­խար­հով մեկ) չհա­մա­գոր­ծակ­ցի ռու­սաս­տան­ցի, ի­րան­ցի և չին գոր­ծըն­կեր­նե­րի հետ, ա­պա դա կլի­նի մեր հա­կա­հե­տա­խույզ­նե­րի երկ­րորդ կո­պիտ սխա­լը։ Եվ պետք է գոր­ծի գե­րա­րագ, ա­ռանց հա­պա­ղում­նե­րի։ Իսկ հան­րու­թյունն ի­րա­վունք ու­նի ի­մա­նա­լու, թե ինչ են մտա­դիր նա­խա­ձեռ­նե­լու մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես ԱԱԾ-ն, որ նման կար­գի ան­ձինք ընդ­հան­րա­պես չկա­րո­ղա­նան թա­փան­ցել Հա­յաս­տան։ Մեր սե­փա­կան, սե­ֆի­լյա­նա­կան տնա­բույծ ա­հա­բե­կիչ­ներն էլ մինչև կո­կոր­դը հե­րիք են մեզ, այդ էր պա­կաս, որ ԻՊ-ը կամ ինչ-որ այլ սուն­նիա­կան ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն գաղտ­նի կեր­պով իր բջիջ­ներն ստեղ­ծի Հա­յաս­տա­նում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 2345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao