Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծեր գիտնականը ինքնահրկիզվել է Ուդմուրտիայի խորհրդարանի շենքի մոտ

Ծեր գիտնականը ինքնահրկիզվել է Ուդմուրտիայի խորհրդարանի շենքի մոտ
10.09.2019 | 21:36

Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկում ինքնահրկիզվել է գիտնական Ալբերտ Ռազինը, որ տարիներ շարունակ պայքարում էր հանուն մայրենի լեզվի պաշտպանության: 79-ամյա ծերունին այդ քայլին է դիմել խորհրդարանի մոտ, ուր եկել էր պաստառներով՝ «Եթե իմ լեզուն անհետանալու է վաղը, ես պատրաստ եմ զոհվել այսօր», «Արդյո՞ք ես հայրենիք չունեմ» գրություններով: Միջադեպից մի քանի ժամ անց նա մահացել է հիվանդանոցում: Ռազինը փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր, դոցենտ: Անցած տարի նա մի խումբ համախոհների հետ քննադատել էր Պետդումայում ընդունված օրենքը, որով Ռուսաստանի բնիկ ժողովուրդների մայրենի լեզվի ուսուցումը դպրոցներում դառնում է ոչ պարտադիր:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ