Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը

Արման Բաբաջանյանը վայր չի դնում մանդատը
10.09.2019 | 21:38

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ մեծ պայուսակով։ Նա ասաց, թե վերջին մի քանի օրերը իր համար ծանր են եղել՝ ստիպված է դժվար որոշում կայացնել՝ ԼՀԿ խմբակցությունից հեռանալու մասին։ «Ես ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ մի քանի ամիս առաջ մասնակցել եմ ընտրությունների, հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները ոչ այնքան «Լուսավոր Հայաստան» խմբակցության, որքան մեր ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ։ Ես համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխության օրերին, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների ու սկզբունքների, նոր քաղաքական մտքի։ Ցավոք ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ոչ «Լուսավոր Հայաստանում», ոչ մնացյալ ուժերում», -հայտարարեց Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով, քաղաքական համակարգը Հայաստանում ախտահարված է, որի հետևանքով տարբեր ոլորտներում ճգնաժամեր են՝ Սահմանադրական դատարանում, անցումային արդարադատության հարցում, Ամուլսարի խնդրում։
«Հեղափոխությունից մեկ ու կես տարի անց մենք տեսնում ենք Հայաստանի կողմից վարվող անատամ արտաքին քաղաքականություն։ Թավշյա հեղափոխության արդյունքում մենք շարունակում ենք վարել նախկին իշխանության քաղաքականությունը, այն դեպքում ժողովրդավարացած Հայաստանը պետք է աշխարհի հետ խոսեր նոր օրակարգով», -հավելեց Արման Բաբաջանյանը։


Պատգամավորը հայտարարեց, որ ինքը վայր չի դնում մանդատը և ԼՀԿ-ից դուրս, անկախ պատգամավորի կարգավիճակում անելու է առավելագույնը կարող ուժերին համախմբելու, միավորելու ու նրանց ներուժը «ի բարօրություն Հայաստանի»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ