Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասին

Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասին
10.09.2019 | 21:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Նա պաշտոնապես խնդրեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։
Երեկ երեկոյան հանքի շահագործման դեմ հանրային քննարկում է կազմակերպվել Ջերմուկում։ Մասնակիցները խիստ բացասական են ընդունել վարչապետի որոշումը և հայտարարել, որ չեն պատրաստվում ապաշրջափակել ճանապարհները։


«Ջերմուկցիների հետ անիմաստ է խոսել հանքի լավ կամ վատ շահագործման մասին։ Մենք կբանակցենք միայն հանքի փակման համար։ Մնացածը մեզ չի հետաքրքրում։ Ջերմուկցիները հետ գնալու տեղ չունեն», - ասաց քննարկման մասնակիցներից Ահարոն Արսենյանը։ Բնակիչները պատրաստվում են խաղաղ ցույցերի, գործադուլի, սակայն կառավարությանը տալիս են 10 օր ժամանակ։
Շիրակ Բունիաթյանը նշեց, որ Ամուլսարի մուտքերը փակ են մնալու։ «Կամ տանկերով պետք է փորձեն բացել», - նշեց նա:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ