Yerevan Perspectives International Music Festival
 

Էդգար Առաքելյանը՝ մանդատը վայր դնելու մասին

Էդգար Առաքելյանը՝ մանդատը վայր դնելու մասին
10.09.2019 | 21:40

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը չի հրաժարվում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որոշման հիմքում ընկած է անձնական պատճառ․ որևէ հարցի չի կարողանում թեթև վերաբերվել։ «Ես չեմ կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք միշտ`մինչ պատգամավոր դառնալս, ծանր եմ տարել, այսինքն՝ չեմ կարողանում ցինիզմով ասել, որ դա լավ կանցնի, կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում»,- ասաց նա։ Նա շեշտեց, թե իր այս քայլն ամենևին չի նշանակում, որ ինքը չի հավատում քաղաքական թիմի հաջողությանը։ Նրա կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը և ընդհանրապես այս ուժը, լավագույն բանն է, որ կարող է ՀՀ-ում լինել։
«Խնդիրը գլոբալ է, քանի որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայություն ունենալ այդ որոշումների հետ։ Անընդհատ կրել պատասխանատվութուն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, բերում է հոգեկան ծանր ապրումներ։ Քաղաքականության մեջ թեթև նայելու անհրաժետություն կա, որը ես չեմ կարողանում, իսկ թիմային աշխատանքը ենթադրում է, որ պետք է լռես, կամ գոնե այնպես չարտահայտվեց, ինչպես կարտահայտվեիր, եթե թիմի անդամ չլինեիր»,- ընդգծեց Էդգար Առաքելյանը։


Նա պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո անցելու է IT ոլորտին, քանի որ այնտեղ ինքն իրեն շատ լավ է զգում, ամեն բան անելու է ոգևորությամբ։
Ինչ վերաբերում է գործընկերների հայտարարությանը, թե սա փախուստ է, Առաքելյանն ասաց․ «Դա առաքելություն է, առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, մարդիկ գնում են կոմֆորտ զգալու, դժբախտ սրտով առաքեություն չի լինում, իսկ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ անում։ Այո, սա մեծ հաշվով փախուստ է»։ Պատգամավորը հերքեց լուրը, թե ինքը վայր է դնում մանդատը, որ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ անկախ պատգամավորների նոր թիմ կազմի։ «Ավելի անհեթեթ ու հիմար բան մարդիկ չէին կարող մտածել»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը։

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao