«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սանիթեքն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոսի աշխատավարձը

Սանիթեքն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոսի աշխատավարձը
10.09.2019 | 21:41

Ի պատասխան Երևանի քաղաքետարանի հայտարարության, որ «Սանիթեք» ընկերությանը օգոստոսի համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-15-ը միջակայքի համար և 16-31-ը: Օգոստոսի համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ: Օգոստոսի առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 191 ՀՀ դրամ: Օգոստոսի երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, քաղաքապետարանից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` քաղաքապետարանի կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Ելնելով ֆինանսական ճգնաժամային իրավիճակից` ընկերությունն ի զորու չէ վճարելու աշխատակիցների օգոստոսի
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր աշխատակիցների ներողամտությունը:


«Սանիթեք» ընկերության տնօրինություն

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ