Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԶԿ-ն զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը

ԱԶԿ-ն զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը
10.09.2019 | 21:43

Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ վերջին հետազոտությունը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջատարի իր դիրքը զիջել է քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցությանը՝ հայտնում է «Դիքենը»: Հետազոտությունները կատարվել են սեպտեմբերի 1-7-ը: ԱԶԿ և ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքին աջակցում է ընտրողների 43-45 տոկոսը: Այս երկու կուսակցությունները գտնվում են երկրորդ և երրորդ հորիզոնականներում: Օզքիրազը ԱԶԿ-ի հետընթացի պատճառներից է համարում կոռուպցիայի և տնտեսական ճգնաժամի փոխկապակցված լինելու հանգամանքը, երկրում հաստատված փախստականների գործոնը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և այլն: Չորրորդը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, հինգերորդը՝ «Լավ» կուսակցությունը:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ