Yerevan Perspectives International Music Festival
 

Թրամփն ու Էրդողանը բանակցելու են ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ

Թրամփն ու Էրդողանը բանակցելու են ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ
10.09.2019 | 21:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրակարգում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի ստորագրման բանակցությունների հարցն է: Էրդողանը, հյուրընկալելով ԱՄՆ ֆինանսների նախարար Վիլբուր Ռոսի պատվիրակությանը, նշել է, որ սպասում է ամերիկյան ընկերությունների, որոնք Թուրքիայում ներդրում կկատարեն և ինքն էլ պատրաստ է նրանց ամեն հարցում աջակցել: «Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրի ծավալները կազմում են 20 մլրդ դոլար, սակայն այս ցուցանիշը, մեր իրական ներուժի համեմատ, բավականին ցածր է: ԱՄՆ-ի հետ համաձայնության ենք եկել այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի և այդ ուղղությամբ արդեն սկսել ենք որոշակի քայլեր իրականացնել»,-հայտնել է նա:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao