Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա

Ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա
11.09.2019 | 12:30

Սեպտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` մառախուղ, սեպտեմբերի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով։


Երևանում սեպտեմբերի 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավտոճանապարհներն անցանելի են, Գորիսում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ