Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում իրավիճակից

Թուրքիան դժգոհ է Սիրիայի հյուսիսում իրավիճակից
11.09.2019 | 12:33

Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից Թուրքիայի իշխանությունները դժգոհ են անգամ ամերիկացիների հետ համատեղ պարեկային խմբերի ստեղծումից հետո՝ Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այո, որոշ համատեղ պարեկային խմբեր արդեն գոյություն ունեն, սակայն ձեռնարկվող մյուս բոլոր քայլերը կոսմետիկ են: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը խնդրի լուծումը ձգձգելու քայլեր է ձեռնարկում՝ փորձելով այնպես անել, որ Թուրքիան համակերպվի դրանց», - նշում էր Չավուշօղլուն:


Թուրք-ամերիկյան համատեղ պարեկային խմբերը սկսեցին գործել կիրակի օրը: Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն անցած շաբաթավերջին հատեցին Սիրիայի հետ սահմանը` միանալով Թել-Աբյադ քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ ուժերին: Թուրքական կողմի համոզմամբ՝ համատեղ պարեկության իրականացումը պետք է առաջին քայլը լինի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով լիարժեք անվտանգության գոտիներ ստեղծելու ուղղությամբ: Անկարայում պնդում են, որ այդ գոտիների ստեղծումը հնարավորություն կտա կանխել սիրիացի փախստականների նոր հոսքը դեպի Թուրքիա: «Մեր երկիրը չի կարողանա Սիրիայից փախստականների ևս մեկ հոսքի դիմակայել: Վերջին շրջանում Իդլիբում ակտիվացած հարձակումները նման ռիսկ են պարունակում: Փախստականների խնդրի միակ հարատև լուծումը Սիրիայի տարածքում ահաբեկիչներից ազատագրված գոտիների ստեղծումն է», - նախօրեին, ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ