Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը կլինի Վանաձորում

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը կլինի Վանաձորում
11.09.2019 | 12:34

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում», - Facebook- ում գրել է վարչապետը:

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ