«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող բարեփոխումների փաթեթը ԱԺ-ն ընդունեց

Ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող բարեփոխումների փաթեթը ԱԺ-ն ընդունեց
11.09.2019 | 12:35

Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումների օրենսդրական փաթեթը։ Օրինագծին կողմ քվեարկեց 115 պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններից։ Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը երեկվա նիստում ասել էր, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։ Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, վարելու համար պարտադիր է վարորդական վկայական ունենալը։ Այս նախագծով կարգավորվում էր նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից ազգային վարորդական վկայականով մեքենա վարելու հարցը։ Ըստ նախագծի, կարգելվի ՀՀ- ում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ «Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ է՝ այս խնդիրը չի լուծվում, քանի որ ՌԴ-ն պատշաճ ընթացք չի տալիս օրինագծերին։ Մենք ավելի առաջ ենք ընկնում և հստակ ամրագրում ենք՝ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, մենք ևս այս բացառությունը կարող ենք անել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների համար, -ասել էր Քոչարյանը ու հստակեցրել,- մենք այս կարգավորումը պարտավոր ենք նախատեսել հավասարակշռությունը ապահովելու համար։ Մենք քաղաքական որևէ շարժառիթով չենք առաջնորդվելու. պետությունը կընդունի և հնարավորություն կտա ազգային վարորդական վկայականը կիրառել, մենք նույն հնարավորությունը կտանք օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ»:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ

>
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում