«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

2019-ի օգոստոսին 2015-ից առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում

2019-ի օգոստոսին 2015-ից առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում
11.09.2019 | 12:37

2019-ի օգոստոսին 2015-ից առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում՝ Facebook- ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ:
Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով: Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա»,-նշել է նա:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ