Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
11.09.2019 | 12:41

Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի առավոտյան ամբողջ կազմով հրաժարական է տվել, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը: Վարչապետ Սինձո Աբեն ընդունել է հրաժարականների դիմումները: Պատճառը կառավարության կազմի ծրագրված փոփոխությունն է եղել հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, և՝ հոկտեմբերին սպառողական հարկի 10 տոկոս բարձրացումը: Եթե անցած տարվա հոկտեմբերին կառավարության վերադասավորումների ընթացքում շատ նախարարներ պահպանել էին իրենց պաշտոնները, նախկին պաշտոններում կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն: ԱԳ նախարար Տարո Կոնոն կարող է դառանալ էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կգլխավորի տնտեսության վերականգնման գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին: Եվս երկու մարդ, որոնք նախարարական պաշտոններ են զբաղեցրել նախկին կաբինետներում, կրկին կվերադառնան կառավարություն: Օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ