«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կրեմլը մեկնաբանել է Բոլտոնի հեռանալը

Կրեմլը մեկնաբանել է Բոլտոնի հեռանալը
11.09.2019 | 12:42

Կրեմլը համարում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի աշխատանքից հեռանալը այդ երկրի ներքին գործն է՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դա ամերիկացիների ներքին գործն է»,- պատասխանել է Պեսկովը հարցին՝ Կրեմլում Բոլտոնի աշխատանքից ազատվելը կապու՞մ են ԱՄՆ-ում նոր հետախուզական սկանդալի հետ։ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի օպերացիաների շրջանակում 2017-ին ՌԴ-ից իրենց տեղեկություն հաղորդողին էին դուրս հանել, որ մոտ է եղել ռուսական իշխանություններին։ ԶԼՄ-ների համոզմամբ՝ սա կատարվել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում այդ ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Չարլի Կապերմենը, հայտնել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Դոնալդ Թրամփը մտադիր է ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին նշանակել հաջորդ շաբաթ: Պաշտոնին 10 թեկնածու է հավակնում: Ամենահավանականն Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն է: Նրա մրցակիցը պաշտոնաթող գեներալ Ռիկի Ուոդելն է: Եռյակում է նաև Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:


ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոստովանել է, որ կարոտում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ լեյտենանտ Ռոբերտ Մաքմաստերին, որ 2018-ին տարաձայնությունների պատճառով լքել է պաշտոնը, գրում է NBC News-ը: Մաքմաստերի` պաշտոնից հեռանալուց հետո Թրամփը ժամանակ առ ժամանակ զանգահարում է նախկին խորհրդականին: Հեռախոսային խոսակցության ժամանակ Թրամփը խոստովանել է, որ թե ինքը և թե աշխատակազմը կարոտում են Մաքմաստերին:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ