ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու

Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու
11.09.2019 | 12:43

«Հայկական ժամանակը» անդրադարձել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցին՝ գրելով. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որ առավել հայտնի է՝ որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ և սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Նա անդրադարձել է մի շարք ներքաղաքական խնդիրների: Հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն, նոր իշխանությունն էլ հնի շարունակությունն է և ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ:
Փաստորեն, ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել, և այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաև իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ, հայտարարում է, թե «օդում կար փոփոխության սպասում, որն այսօր տրանսֆորմացվել է աղետի սպասման»: Եվ ոչ մի խոսք, օրինակ, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձևավորվել: Գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր... գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած կաթիլը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետով և որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել՝ որպես վարչապետ... Բայց Մինասյանը, իհարկե, այդ մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ հենց այնպես «օդից» հեղափոխության սպասում ձևավորվեց»:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ