Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանում մեկնաբանել են Բոլտոնի պաշտոնանկությունը

Իրանում մեկնաբանել են Բոլտոնի պաշտոնանկությունը
11.09.2019 | 12:44

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ պաշտոնանկ անելով ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնին, ԱՄՆ–ն աշխատանքից ազատել է պատերազմի և տնտեսական ահաբեկչության ամենամեծ կողմնակցին։ «Մի քանի ամիս առաջ Ջոն Բոլտոնը խոստացավ, որ Իրանը երեք ամսից գոյություն չի ունենա. մենք դեռ կանգուն ենք, իսկ նա հեռացավ։ Աշխատանքից ազատելով պատերազմի և տնտեսական ահաբեկչության խոշորագույն կողմնակցին՝ Սպիտակ տունը ավելի քիչ խոչընդոտներ կունենա Իրանին հասկանալու համար»,– Twitter-ում գրել է Ռաբիին։

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ