«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու օրինագիծը
11.09.2019 | 12:45

Ազգային ժողովն ընդունեց ՀԱՊԿ- ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու օրենքի նախագիծը: «2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց սեպտեմբերի 11-ի նիստում: «Այս արձանագրությամբ կարգավորվում է հետևյալ խնդիրը. ՀԱՊԿ-ը կարող է ունենալ և դիտորդներ, և գործընկերներ, մինչ այդ կար դրույթ, որ կարող է ունենալ դիտորդ, որը բացված չէր: Եղել է առաջարկություն, որ, բացի դիտորդից, լինի ավելի բարձր կարգավիճակ, դա գործընկերոջ կարգավիճակն է: Դիտորդի և գործընկերոջ դեպքում կա տարբերություն: Գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի ու անդամ պետությունների հետ, որը կիսում է ՀԱՊԿ-ի գաղափարախոսությունն ու մոտեցումները»,- նշել է հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ