ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սերգեյ Կոպիրկին. Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Պուտինը կայցելի Երևան

Սերգեյ Կոպիրկին. Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Պուտինը կայցելի Երևան
11.09.2019 | 18:46

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ գագաթաժողովին. «Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան: Ես այլ տեղեկություն չունեմ: Մենք հիմք ենք ընդունում, որ Երևանում կայանալու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, և ինչպես երեկ խորհրդարանում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը, դա ԵԱՏՄ երկրների ղեկավարների ընդհանուր որոշումն է, և ի՞նչ հարցեր կարող են այստեղ առաջանալ: Կա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը՝ այս տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել խորհրդի նիստ: Այլ որոշումներ չեն եղել», - ասաց Ռուսաստանի դեսպանը:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ