«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սերգեյ Կոպիրկին. Ռուսաստանի ուղերձը շատ հստակ է

Սերգեյ Կոպիրկին. Ռուսաստանի ուղերձը շատ հստակ է
11.09.2019 | 18:47

Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փաստացի ապաստան են ստանում Ռուսաստանում, դա յուրատեսակ մի ուղերձ է Հայաստանին հարցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է. «Ասացեք խնդրեմ՝ Դուք ինչ-որ միտու՞մ եք նկատում, ես որևէ միտում չեմ տեսնում: Իսկ ի՞նչ է՝ Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել, ես նման տեղեկություն չունեմ: Եթե մարդը Ռուսաստանում է, դեռ չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել: Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է իրավական ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման մասին: Վահագն Հարությունյանի մասով թերևս պատկան մարմիններին պետք է դիմել: Կարող է քաղաքացիության գործոնը դեր ունենալ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք Վահագն Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է»: «Կրկնեմ՝ որևէ միտում չկա, որևէ ուղերձ չեմ տեսնում: Հայաստանի նոր իշխանություններին Ռուսաստանի ուղերձը շատ հստակ է, որ մենք ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ ու եղբայրական երկրներ, ժողովուրդներ ենք: Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Որքան տեղյակ եմ, սա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության մոտեցմանը», - հայտարարեց դեսպանը:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ