Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանում է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը

Հայաստանում է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը
11.09.2019 | 18:48

ԱՄՆ-ի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում՝ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ չորեքշաբթի օրն ընդունելով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:


Զրուցակիցները համակարծիք էին, որ այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Մնացականյանը և Քուփերը բարձր են գնահատել ԱՄՆ-ՀՀշարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրած ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ