Նախապատրաստական աշխատանքներ են տարվում առաջիկա շաբաթներին նորմանդական քառյակի՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ Բունդեստագում 2020-ի դաշնային բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք պատասխանատվություն ենք կրում Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության վերացման համար: Վերջին շաբաթներին առաջին ոչ մեծ առաջընթացն է գրանցվել»,- ասել է Մերկելը և հավելել, որ «դա տեղի է ունենում այն պահից, երբ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է Ուկրաինայի նախագահ»:
Կանցլերը հույս է հայտնել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հարցերում այս անգամ առաջընթաց արձանագրելու վերաբերյալ: «Մի քանի շաբաթից կաշխատենք քառակողմ ձևաչափով գագաթնաժողովի վրա՝ զգալի առաջընթաց գրանցելու նպատակով»,- ընդգծել է Մերկելը: