Yerevan Perspectives International Music Festival
 

Երևանի դատարանում այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

Երևանի դատարանում այսօր վերսկսվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
12.09.2019 | 13:18

Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դատարանն այսօր պետք է քննի նիստի սկզբին՝ գտնում է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նաև դատարանն է այդպիսի արձանագրում արել:


ՍԴ որոշումից հետո Քոչարյանի փաստաբանական թիմը դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ ներկայացրեց՝ անհապաղ վերացնել մեղադրյալի կալանքը և քրեական հետապնդումն էլ դադարեցնել։ Պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել էին ապահովել, որ միջնորդությունները քննության առնվեն անհապաղ՝ չսպասելով այսօրվա նիստին: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից բացի՝ այսօր դատարանի առջև են հավաքվելու նաև արդար դատաքննություն պահանջող ցուցարարներ, իրավապաշտպաններ:

Դիտվել է՝ 118

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao