Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նյութեր են նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար

Նյութեր են նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար
12.09.2019 | 13:19

Գյումրիում հայտնաբերվել է ռուսաստանցի զինծառայողի դի՝ հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմնի վրա քերծվածքներ են հայտնաբերվել:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուս զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: Զինծառայողի ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում:

Դիտվել է՝ 230

Մեկնաբանություններ