«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Չեխիայի նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչումը չեղարկելու մասին

Չեխիայի նախագահը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչումը չեղարկելու մասին
12.09.2019 | 13:21

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խոսել է Կոսովոյի անկախության ճանաչումը չեղարկելու հարցից: Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Զեմանը քննադատություն է հնչեցրել Կոսովոյի հասցեին: Մեծամասամբ ալբանացի ազգաբնակչություն ունեցող Կոսովոն անկախություն է հռչակել 2008-ին, 110 երկիր, այդ թվում՝ ԵՄ 23 երկիր ճանաչել է, Բելգրադը, Ռուսաստանը, Չինաստանը՝ ոչ:


Զեմանը հայտարարել է, թե չի սիրում Կոսովոն և մտադիր է հավաքել չեխ սահմանադրագետների հետ՝ փորձելու հասկանալ՝ հնարավո՞ր է Կոսովոյի հարցում փոխել Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ