Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունվեց

Բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունվեց
12.09.2019 | 13:22

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելուն ուղղված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։


Վարման կարգով ելույթի իրավունք խնդրելով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Տնտեսական հարցերի հանձնաժողովում մեր պատգամավորները քվեարկել են դեմ և ճիշտ են արել, որովհետև օրենքը բացարձակապես թերի է, լուծում է ընդամենը թիրախային խնդիրներ։ Այդուհանդերձ խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են այն հնարավոր շահարկումները, որոնք կարող են լինել։ ԲՀԿ-ն քվեարկում է կողմ։ Ընդամենը, հարգելի հայրենակիցներ, Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը», - հայտարարեց Զոհրաբյանը։ Շահարկում ասելով պատգամավորը, թերևս, նկատի ուներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքը, որոնք շատ են ու բարձրարժեք։
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, ճշգրտել՝ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության հետ, խմբագրումներ կատարել և հետո միայն ընդունել՝ հաշվի առնելով, որ այսօր ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ է մտնելու 2021-ին։ «Ունենք հնարավորություն հանգիստ ռեժիմով քննարկել օրենքը», - հայտարարեց Թանդիլյանը։


Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ մինչև 2-րդ ընթերցում կարելի է ճշտել՝ կան հակասություններ Սահմանադրության հետ։ «Եթե կլինի շտկելու կարիք, կշտկենք։ Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանը, շատ լավ օրենք է ու այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն գույքի խոշոր սեփականատերերը, որոնք այս պահին արդարացի մակարդակից քիչ են հարկվում ու դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր», - հայտարարեց Թունյանը։

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ