Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պատգամավորները ծափերով ճանապարհեցին Էդգար Առաքելյանին

Պատգամավորները ծափերով ճանապարհեցին Էդգար Առաքելյանին
12.09.2019 | 13:25

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները այսուհետ դադարեցված են՝ Աժ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հիմք ընդունելով պատգամավորի դիմումը։ «Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին այս ընթացքում համագործակցության համար և հաջողություն մաղթում նրան հետագա գործունեության մեջ», - հայտարարեց Միրզոյանը։ Պատգամավորները ծափերով հրաժեշտ տվեցին Առաքելյանին:

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ