Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց

Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց
12.09.2019 | 13:26

«Հրապարակը» գրում է. «Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝ «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձևակերպումը, այդ գործիքակազմը երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը։ Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»։ Իսկ ի՞նչ եք անելու։ «Հույս ունեմ՝ վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված և՛ բնակիչների համար, և՛ բնապահպանների, ովքեր, իմանալով ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ։ Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»։ Իսկ եթե շարունակեն պաշարել, միջամտությո՞ւն է լինելու։ «Ես չգիտեմ, որոշումներ կայացնելը մեր տիրույթում չէ»»:

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ