Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրաչյա Հակոբյան. Թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել

Հրաչյա Հակոբյան. Թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել
12.09.2019 | 13:27

«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչև այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։ Որպես օրինակ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը և նշեց, թե ելքը գտնված է, և այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ և չեն հանրայնացնի իրենց կարծիքը մինչև վերջնական որոշումը։ Միևնույն ժամանակ պատգամավորը դա չհամարեց խոսքի ազատության ոտնահարում: «Կոնկրետ Ամուլսարի հարցում և այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն` գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն` թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։ Պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը»:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ